Քարի պես պինդ, հողի պես փափուկ

Spread the love
Քարի պես պինդ, հողի պես փափուկ

Քարի պես պինդ, հողի պես փափուկ: Ինքն աշխարհի մեջ էր, աշխարհն իր մեջ, այպես են շատերը նկարագրում Համո Սահյանին: Բանաստեղծի 100 ամյակին նվիված միջոցառումների շարքը շարունակվեց Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրում: Ուսուցիչներն ու սաները հանդիսատեսին ներկայացրին հեղինակի բանաստեղծությունները, հնչեցին նրա խոսքերով գրված երգեր:

Սահյանի ստեղծագործությունները իրենց մեջ կրում են բնության ներկապնակի բոլոր գույները: Գունագեղ ու հասուն պատկերներով կերտել է հայրենի բնության և նրա մարդկանց բանաստեղծական կերպարներ: Դրանք թաթախված են կյանքի և աշխարհի իրական սիրով: Նա կարողանում էր կյանքի մասին եղած պարզունակ պատկերացումները ընդհանրացնել, մատուցել յուրովի, բանաստեղծին հատուկ վարպետությամբ,- այս կարծիքին էին կազմակերպիչները:

Սահյանի մեջ ամփոփված են մեր ազգի անցյալը, ներկան ու ապագան,- ասում են միջոցառման մասնակիցները և հորդորում հետևել բնաստեղծի խորհրդին. «Ամեն օր քնելուց առաջ զրուցիր խղճիդ հետ»:

Քարի պես պինդ, հողի պես փափուկ

Լիլիթ Գևորգյան