Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց կկազմակերպվի

Spread the love
Վրաստանում Թուրքիայի դեսպանատան դիմաց ցույց կկազմակերպվի

Թբիլիսիում այսօր 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ են անցկացվել:

Միջոցառումների կազմակերպիչն է «Հայարթուն» կենտրոնը:

Ապրիլի 24-ի առավոտյան հայ գրողների և հասարակական գործիչների «Խոջեվանք» պանթեոնի խաչքարին ծաղկեպսակներ են դրել, ինչից հետո Թբիլիսիի Սբ Էջմիածին եկեղեցում անմեղ զոհերի հոգեհանգստի համար պատարագ է մատուցվել:

Եկեղեցուց միջոցառման մասնակիցները ճանապարհ են ընկել դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, որտեղ պետք է կայանա 1915 թվականի ողբերգական դեպքերի հիշատակին նվիրված ցույց, հաղորդում է REGNUM-ը:

Տաթև Ֆռանգյան

http://www.galatv.am