Բնությունը կարծես երես է թեքել գյուղացուց

Spread the love
Բնությունը կարծես երես է թեքել գյուղացուց

«Պոպոկը չկա, թուզը չկա, նուռը չկա «,-ցրտահարության ու կարկուտի հասցրած վնասները թվարկում է Լեհնազի գյուղապետ
Սասուն Զաքարյանը:Շարքը կարելի է շարունակել պտղակալած ծառերից բացի՝ սածիլները ևս տուժել են: Մայիսի 13-ին տեղացած կարկուտին 20 րոպեն էլ բավական էր հողին հավասարեցնելու գյուղացու ամիսների չարչարանքը:
Գյուղացին այս տարի չի հասցնում աչք բացել բնական տարբեր աղետներից: Ջերմաստիճանի անկումը հանրապետության ամենատաք գոտու բնակիչներին փաստի առաջ է կանգնեցրել: Եթե նախորդ տարիներին շոգ եղանակը չորացնում էր բերքը, ապա այս տարի աննախադեպ ցուրտը վրա հասավ :
Բնության հասցրած վնասից բացի լեհվազցիների համար մշտական խնդիր են մնում պարբերաբար հոսանքազրկումները: Սասուն Զաքարյանը այս մասին առանց վրդովմունքի չի կարողանում խոսել :Տարածաշրջանի ամենամեծ գյուղը 165 տնտեսություն և 720 բնակիչ ունի: Օրումեջ առանց լույսի մնալը սովորական երևույթ է դարձել այստեղ:
Նռնաձորի քաղցրահամ նուռը թերևս այս տարի դեֆիցիտ լինի: Կարկուտի բաժին դարձած նռնենիներին ծաղիկ չի մնացել: Գյուղապետը ափսոսանքով է պատմում ու ավելացնում՝ գյուղում օրհասական վիճակ է:
Տարեկան 350-400 տոննա նուռ էր գյուղում լինում, այս տարի մեկ տոննայի էլ չի հասնի: Ծիրանի հույս էլ չունեք ասում է Մկրտիչ Մկրտչյանը: Տարին աննախադեպ էր բոլոր առուներով ՝ցածր ջերմաստիճանով, ձվի չափի հասող կարկուտով: Գյուղապետն էլ կատակում է ՝ աննախադեպ առանց բերքի տարի է լինելու:
ՆՄ