«Չի կարելի այդքան անպարտաճանաչ լինել». Սյունիքի մարզպետ

Spread the love

"Չի  կարելի  այդքան անպարտաճանաչ  լինել". Սյունիքի  մարզպետ

Ի տարբերություն նախորդների, այս անգամվա մարզխորհրդի նիստը տարբերվեց օրակարգային հարցերի քանակով. դրանք ընդամենը 3 էին , բայց առաջնահերթությամբ մեկը մյուսին չէին զիջում։ Մասնավորապես խոսքը վերաբերում էր մշտապես քննարկման առարկա դարձած համայնքներում սեփական եկամուտների հավաքմանը և պարտքերի գոյացմանը։
Ամբողջական պատկերը հստակեցված թվերով մինչև այս տարվա մայիսի 1-ը ներկայացրեց ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետը։

Ավելի քան 28 տոկոս աճ է նկատվել նաև գույքահարկի հավաքման գծով: Նույնը չի կարելի ասել հողահարկի մասին։ Ցուցանիշը նախորդ տարվա համեմատ 10մլն դրամով ցածր է։ Հավաքումը ընդամենը 60 տոկսով է կատարվել։
Ինչ վերաբերում է գույքի վարձակալությանը և տեղական տուրքերին՝ այստեղ մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե նույն են, չնայած ավելացել են 26 և 28 մլն դրամով։

Ներկայացնելով մարզի գյուղատնտեսական աշխատանքները ՝ Սամվել Թանգյանը նշեց, որ կառավարությանը տարվա համար 2 200 տոննա պարարտանյութի հայտ էին ներկայացրել, որից 1713-ը արդեն իսկ ներկրվել է , և բաշխվել համայնքներին։ « Համայնքները ազոտական պարարտանյութով ապահով են» , -նշեց նա։
Արդեն իսկ 200 տոննա գարու սերմացու է ներկրվել։ Սկզբում արժեքը կազմել է 200 դրամ, սակայն գինը խոչընդոտել է իրացմանը, այն նվազել ու դարձել է 130 դրամ։ Մարզպետ Վահե Հոկբյանի աջակցությամբ ցանկացողները այն ձեռք են բերել կիլոգրամը 100 դրամով։ Գյուզատնտեսության և բնապահպանության վարչության պետի ելույթից հետո Վահե Հակոբյանը գյուղապետերին հորդորեց բարձրաձայնել ցրտահարության ու կարկուտի հասցրած վնասների մասին։ Մարզում առավել շատ վնասվել են պտղատու այգիները։
Տուժած համայնքները՝ Սյունիք, Աղիտու, Նորավան, Աշոտավան և Անգեղակոթ ներկայացվել են կառավարությանը։

Սամվել Թանգյանը ընգծեց ,որ նախորդ տարվա աշնանացան ցորենի ավելի քան 20մլն դրամը դեռ չի հավաքվել։ «Բոլոր զիճումները արել ենք, չի կարելի այդքան ծույլ և անպարտաճանաչ լինել»,- ընգծեց մարզպետը։

Ներկաներին շնորհավորելով ընտանիքի միջազգային օրվա առթիվ՝ ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը հակիրճ ներկայացրեց ոլորտում կատարածը և անելիքները։

Մարզխորհրդի նիստի ամփոփիչ ելույթում մարզպետ Վահե Հակոբյանը կարևորեց կուտակված պարտքերի մարման անհրաժեշտությունը:
Վահե Հակոբյանը հորդորեց բաժնի ղեկավարներին այցելել համայնքներ և տեղում ուսումնասիրել ստեղծված իրավիճակը:

Hermine Miqayelyan