Կապանի մանկական զբոսայգին կլինի ավելի լուսավոր ու գեղեցիկ

Spread the love
Կապանի մանկական զբոսայգին կլինի ավելի լուսավոր ու գեղեցիկ

Կապանի մանկական զբոսայգին քաղաքացիների սիրելի վայրերից մեկն է: Շոգ եղանակին հատկապես բնակարանների տապի փոխարեն մարդիկ նախընտրում են այս զբոսայգու ծառերի ստվերի տակ վայելել իրենց հանգիստը:Երեխաներին դժվար է լինում կարուսելներից կտրել ու տուն տանել: Քաղաքապետարանը որոշել է այն ավելի գրավիչ ու գեղեցիկ դարձնել իր բնակիչների համար և ամռան նախաշեմին այստեղ սկսվել են բարեկարգման աշխատանքները:
Հունան Ավետիսյանի արձանի հարակից տարածքը ծաղկապատվել է: Կապանի կոմունալ ծառայության աշխատակիցները այս օրերին տարածքի բարձրահասակ ծառերը, որոնք խանգարում են էլեկտրալարերի անցկացմանը նաև էտվում են: Դեպի զբոսայգի տանող աստիճաների մերձակա հողատարածքները ևս երկկողմանի կծաղկապավեն :
Գարնանը հետ մարզկենտրոնը ևս ծաղկում ու փթթում է: Պատասխանատուները վստահեցնում են հունիսին կտոնեք խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի 100 ամյակը և արձանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները հերոսի տարեդարձի միջոցառումների մի մասն են կազմում:
Պատասխանատուները բնակիչներին հորդորում են միայն կատարված աշխատանքները պահպանել և չփչացնել:Հիշեցնելով,որ ամեն ինչ հենց բնակիչների համար է արվում: