Կապանցի դպրոցակաները պատրաստվում են Վերջին զանգին

Spread the love
Կապանցի դպրոցակաները պատրաստվում են Վերջին զանգին

Եվս մի քանի օր և հանրակրթական դպրոցներում կհնչի վերջին զանգը։ Եթե ոմանց համար օրը սովորական է, ապա շրջանավարտների համար սպասված ու տոնական։ Իսկ ինչպե՞ս են պատրաստվում Վերջին զանգին կապանցի շրջանավարտները։ Թիվ 9 ավագ դպրոցում 3 դասարան հրաժեշտ կտա աշակերտական նստարանին։ Տնօրեն Գագիկ Հովաննիսյանը նշեց, որ դպրոցում կլինի վերջին դաս։ Աշակերտներին խորհուրդ է տալիս առաջին հերթին քննություններին պատրասվել։ Սակայն տարիներով եկած և ավանդույթ դարձած Վերջին զանգին շրջանավարտները ամիսներ առաջ են սկսել պատրաստվել։
«12 տարի է սովորում ենք ու պիտի ավարտենք, և՛ ցանկանում ենք ավարտենք, և՛ չէ։ Արդեն սկսել ենք պատրաստվել վերջին զանգին։ Լինելու են պարային համարներ, ուսուցիչներին նվիրված խոսքեր, փորձերն արդեն անում ենք, համարյա պատրաստ ենք։ Մարտից արդեն սկսել են վերջի զանգի պատրաստությունները։ Սկզբից փորձեցինք աշակերտներով որևէ բան կազմակերպել, բայց մեզ նաև օգնեցին մեր ուսուցիչներն ու դասղեկը և կարողացանք կազմել սցենարը,- ասում են թիվ 9 ավագ դպրոցի աշակերտները»։

Վերջին զանգին նույն ոգևորությամբ ու պատասխանատվությամբ են պատրաստվում նաև թիվ 3 միջնակարգ դպրոցում։ Այստեղ ևս փորձում են համատեղել քննությունների և միջոցառման նախապատրաստությունը։ Հարցերի դեպքում էլ օգնության են հասնում դասղեկներն ու ուսուցիչները։
«Վաղուց է պատրաստվում ենք։ Ճիշտ է կարևոր է քննությունները, բայց վերջին զանգը կյանքում մեկ անգամ է լինում։ Երգելու ենք պարելու են, ինձ թվում է լավ է անցնելու։ Առավոտյան հագուստը կլինի սև և սպիտակ, մյուս զգեստները, ով ոնց ցանկանա։ Աշխատում ենք այնպես անել, որ ամեն ինչ լինի կոռեկտ,- նշեցին թիվ 3 միջնակարգ դպրոցի շրջանավարտները:

Աշակերտներից ոմանք նշեցին, որ ուրախությունը կշարունակեն դպրոցից դուրս, բայց այդ հարցերով զբաղվում են միայն ծնողները, այն էլ փոխհամաձայնության գալով։ Իսկ մյուսները կբավարարվեն քաղաքային միջոցառմամբ։ Սեղանի շուրջ կհավաքվեն և իրար հրաժեշտ կտան միայն քննություններն ավարտելուց հետո։
«Բացի դպրոցից նաև երեկոյան որոշել ենք ռեստորան հաճախել և մեր ուրախությունը շարունակել այնտեղ։ Էդ հարցերով ավելի շատ զբաղվում են ծնողները, ովքեր իրար հետ խոսում են, համագործակցում և որոշում հարմար է, թե ոչ։ Քննություններից հետո կհավաքվենք կա՛մ բնության գիրկ, կա՛մ մի կարևոր տեղ գնանք նշենք։ Շատ ենք ցանկանում բարձրանալ Խուստուփի գագաթը,- ասում են աշակերտները:

Աշակերտներից շատերը կշարունակեն ուսումը ԲՈՒՀ-ում, ոմանք էլ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ծառայության կմեկնեն հայոց բանակ, իսկ այսօր դժվարացան պատասխանել թե ինչ ապրումներ կունենան, երբ հրաժեշտ տան հարազատ կրթօջախին։

Կապանցի դպրոցակաները պատրաստվում են Վերջին զանգին

Լիլիթ Գևորգյան