Նորոգվում է Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանը

Spread the love
Նորոգվում է Կապանի  Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանը

Նորոգվում է Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարանը: Ընդամենը մի քանի ամիս անց լուսավոր ու հարմարավետ ցուցասրահներում թանգարանի այցելուները կարող են տեսնել խորհրդային միության հերոսների, ինչպես նաև մեր քաղաքի պատմությունը ներկայացնող լուսանկարներ:
Խոնավ, մութ սենյակներում տարիներ շարունակ պահվող մշակութային արժեքները հասարակության սեփականությունը դարձնելու հնարավորություն կտա նորոգումը: Խոսելով ընթացող շինաշխատանքների անհրաժեշտության ու կարևորության մասին ընդգծեց տնօրենը:

Նորոգվում է Կապանի  Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանը

Բնակելի շենքի առաջին հարկում է տեղակայված թանգարանը, այնպես որ՝ դժվար չէ ենթարդրել բնակիչների թեթև ձեռքով մշակութային արժեքներին հասցվող վնասը: Տնօրենը հավաստիացնում է, որ փակի տակ դրված որոշ նմուշները փչացել են :

Նորոգվում է Կապանի  Շմավոն Մովսիսյանի անվան թանգարանը

2010-ը թվականից է թանգարանը գործում, նախորդ տարիներին մասամբ էր նորոգվել: Կապան բարեգործական հիմնդրամն է ֆինանսավորում շինաշխատանքները: 4 օրվա ընթացքում առայժմ միայն քանդման աշխատանքներ են կատարվել ինչպես նաև էլեկտրական լարերն են թարմացվել: Շենքը սնուցող ջրի խողովակները նույնպես թանգարանի տարածքով են անցնում դրանք ևս պետք է փոխվեն:
ՆՄ