Սպասելիքները ստիպում են շատ աշխատել
«Սկզբում որպես պահակ ,հետո փականագործ, ապա հերթափոխի վարպետ. այսպես քայլ առ քայլ հասել եմ նրան, ինչին ձգտել եմ տարիներ շարունակ»,- զրույցի ընթացքում հպարտությամբ նշում է Վարդան Խաչատրյանը, ով արդեն հասցրել է բավականաչափ փորձ ձեռք բերել «ԶՊՄԿ» ՓԲԸ-ի տեխնիկական հավաքակայանում աշխատելիս։ Եվ ինչպես կոմբինատի մյուս աշխատողները, Վարդանը ևս մասնագիտանում է տարեցտարի խոշորացող ու արդիականացող տեխնիկային համընթաց։
Ամենատարբեր քաշի մոտ 50 մեքենաներ գտնվում են հերթափոխի վարպետի հսկողության տակ ։ Լավ մասնագետը դրանք պետք է 5 մատի պես իմանա, տեղյակ լինի անգամ ամենափոք դետալինղ պատասխանատու պահին ճիշտ կողմնորոշվելու համար։ Այստեղ գործը սպասել չի սիրում, ամեն վայրկյանը կարող է խաթարել արտադրության բնականոն ընթացքը։
ԲՈՒՀ-ում ստացած մասնագիտական գիտելիքները տեխնիկան նորոգելիս անհրաժեշտ են լինում, սակայն գործնականում ավելի շատ փորձն է օգնում։ Բացի ճարտարագիտական համալսարանից Վարդանը հասցրել է նաև 2 մասնագիտությունը ձեռք բերել ՝ Խ.Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի բանասիրության ֆակուլտետը ավարտելով , ինչը անմիջապես զգացվեց զրույցի առաջին իսկ րոպեներից։ «Սպասելիքներն ու նպատակները ստիպում են առավել շատ աշխատել» ,-ասում է հերթափոխի վարպետը։ Առայժմ դրանք ծրագրածս հերթականությամբ են իրականանում,-ասում է։
Եվ ինչպես ԶՊՄԿ-ում աշխատող մի շարք մարդիկ , Վարդան Խաչատրյանը ևս համոզված է ,որ ձեռնարկությանը նվիրված մասնագետը միշտ գնահատված ու պահանջված է :
Հերմինե Միքայելյան