Ինքնասպանության փորձ Գորիսում

Spread the love
Ինքնասպանության փորձ Գորիսում

Մայիսի 12-ին, ժամը 20.12-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում քաղաքացին սպառնում է ինքնասպան լինել` ցած նետվելով «Դիտակետ» կոչվող բարձունքից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Շինուհայր գյուղի բնակիչ Պ. Ա.-ը նետել է իրեն բարձունքից և արգելափակվել ծառերի մեջ:

Հրշեջ-փրկարարները դուրս են բերել Պ. Ա.-ին:

Աղբյուրը՝ http://mes.am/am/news/accidents/16-2012-02-20-09-38-47/7093-2014-05-12-16-35-45