Ահա որտեղ են կարվում «ԴՓՄԿ» ՓԲԸ համազգեստները

Spread the love
Ահա որտեղ են կարվում "ԴՓՄԿ" ՓԲԸ համազգեստները

Կապանի նախկին տրիկոտաժի արտադրական միավորումը մոտ 1500-1800 աշխատատեղ ուներ: Այսօր այդ ընկերության հիմքի վրա մեկ տարի է գործում է «Սոնատեքս» ընկերությունը: 16 մարդ է աշխատում ձեռնարկությունում։ Պատվերներ ունեն ինչպես Սյունիքից, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերից։ Ամենախոշոր պատվիրատուն Դանդի Փրիշս Մեթլս Կապան ՓԲԸ-ն է: Ձեռնարկության գլխավոր տնօրենը ցանկություն հայտնեց լինել կարի արտադրամասում:

«Արդեն եղավ մեկ տարի և ավել, որ համագործակցում ենք այս կառույցի հետ: Մեր ծրագրերից մեկն էր, որ հնարավորության սահմաններում բիզնեսի մեկ մասը տանք կապանյան արտադրությանը: Ցանկություն առաջացավ գալ և տեսնել ինչ են անում, քանի հոգի է աշխատում և ծանոթանանք իրենց աշխատանքներին: Այս պահին կարող եմ ասել, որ խրախուսելի է, գոհ եմ»,- ասաց Հրաչ Ջաբրայանը:

Շրջելով կարի արտադրամասում և ծանոթանալով կատարվող աշխատանքներին Հրաչ Ջաբրայանը հայտնեց իր գոհունակությունը, իսկ կշարունակեն համագործակցությունը, թե ոչ, կախված է աշխատելաոճից:

Կապանում աշխատատեղերի խնդիր կա, ասում է «ԴՓՄԿ» ընկերության գլխավոր տնօրենը,- կարծում եմ, որ բոլորիս պարտականությունն է աշխատատեղեր ստեղծել այսեղ: Վստահելով և համագործակցելով տեղական արտադրողների հետ կնպաստենք երկրի վիճակի բարելավմանը: Իսկ «Սոնատեքս» ընկերության տնօրեն Արմեն Մարգարյանի խոսքով նման խոշոր և պահանջկոտ ընկերությունների հետ համագործակցությունը նպաստում է հեղինակության բարձացմանը:

Արտադրամասի տնօրենը նաև նշեց, որ փորձում են անել ամեն ինչ, որպեսզի պատվիրատուն գոհ մնա: Հագուստները պատրաստում են բամբակյա կտորից, իսկ վերջերս էլ ընկերությունում տպարան են ստեղծել, ինչը հնարավորություն կտա ընդլայնել արդադրանքի տեսականին:

Ահա որտեղ են կարվում "ԴՓՄԿ" ՓԲԸ համազգեստները

Հանդիպման վերջում աշխատակիցները լուսանկարվեցին հյուրերի հետ:

Լիլիթ Գևորգյան