Բուժքրոջ համար կարևորը հիվանդի ապաքինումն է

Spread the love
Բուժքրոջ համար կարևորը հիվանդի ապաքինումն է

Մայիսի 12-ին աշխարհը նշում է բուժքույրերի միջազգային օրը: Տիկին Գարունան արդեն 43 տարի է ինչ աշխատում է առողջապահության ոլորտում։ Սիրում եմ աշխատանքս, ձգտում եմ անթերի կատարել բոլոր պարտականություններս, ասում է նա։ Բժշկական եզրակացությունից հետո բուժքրոջ կատարծ աշխատանքը, ցուցաբերած վերաբերմունքը, ներշնչաց հավատը մեծ ազդեցություն ունի հիվանդի ապաքինման գործում,-կարծում է ավագ բուժքույրը։ Բաժանմունքում մեծամասամբ երկարամյա աշխատակիցներ են և կարողանում են անհրաժեշտության դեպքում ցուցաբերել առաջին բուժօգնություն, ասում է նա։

Ծանրաբեռնված ու պատասխանատու աշխատանքից բացի բուժքրոջը սպասում են նաև տնային հոգսերը։ Եթե սիրում ես աշխատանքդ, նվիրված ես ընտանիքիդ, ապա կարող ես երկուսն էլ համատեղել և հասցնել ամեն ինչ,- ասում է բուժքույրը և ավելացնում,- հարկ եղած դեպքում նաև մասնագիտական օգնության ենք հասնում հարազատներին։ Իսկ երբ տեսնում ես աշխատանքիդ արդյունքը, մոռանում ես ծանրաբեռնվածությունն ու ավելի եռանդով լցվում։

Կան դրվագներ, որոնք հիշողությունիցս երբեք չեն ջնջվում։ Հիվանդի հետ ապրում ես, ուրախանում ապաքինմամբ, ասում է երկարամյա բուժքույրը։

Բուժքրոջ համար կարևորը հիվանդի ապաքինումն է, իսկ շնորհակալության խոսքերը լավագույն գնահատականը։

Բուժքրոջ համար կարևորը հիվանդի ապաքինումն է

Լիլիթ Գևորգյան