Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Spread the love
Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Քաղաքի գլխավոր հրապարակ է շտապում Մաքսիմ պապը: Այստեղ նրան սպասում են վետերան ընկերները: Տոնական կոստյումը հագել ու տոնական տրամադրությամբ է եկել ընկերներին տեսության: Մայիսի 9-ին օրվա հերոսները, իրենք են` թեկուզ ուշանալու լինի գիտի կսպասեն:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Հաղթանակի հիշողությունները վետերանին վերադարձրին երիտասարդություն: 7 տարի ծառայության մեջ է գտնվել: Ասում է եղել է կապավոր և ականանետի նշանառու: Անցած ռազմական ուղու մասին խոսելիս նախըտրեց այսքանը պատմել ,այնուհետև, շարունակեց ճանապարհը դեպի մարզպետարանի բակ:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Ժամանակին 2-րդ աշխարհամարտ մեկնած հազարավոր կապանցիներից հիմա 35 են մնացել,միջոցառմանը իրենց ներկայությամբ 12 էին պատվել: Քնարիկ տատիկը գեղեցիկ սեռի միակ ներկայացուցիչն էր այդ շարքում: Ուշադրության պակաս չի զգում: Օրը տոնական է ,իհարկե,սակայն, ցավով է նշում առողջությոնը էլ առաջվանը չէ:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Հայրենիքի մերօրյա պաշտպանները իրենց տեղն էին զբաղեցրել գլխավոր հրապարակի կենտրոնում: Փողային նվագախմբի հնչյունները ազդարարեցին տոնական միջոցառման մեկնրակը:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Շքերթը սկսված է , մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչները շտապում են մեծ հայրենականի վետերաների ձեռքը սեղմել շնորհավորել,իսկ զորամասի հրամանատարն էլ քիչ այն կողմ բացված սեղանի տեղն է հուշում ,թարմ բորշն ու հնդկաձավարը ,օղին ստեղանին է:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Մայիսի 9 մեր պատմության փառավոր էջերից է: Բաղաբուրջի հուշահամալիրում 2-րդ աշխարհամարտի հերոս վետերանները ծաղիկներ են խորարհում Շուշիի ազատագրմանը մասնակից զինվորների շիրինմներին: 90-ամյա Միշա պապը պատերազմից մնացած հիշողությունները համեմատում է նոր կարդացած գրքի հետ: Դրանք այն հիշողություններ են որոնք չեն խամրում:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, այլ պաշտոնատար անձիք ծաղիկներ խորահրեցին 1941-1945 թվականերին մեծ հայերնականի մասնակիցների հիշատակը հավերժացնող արձանին : Կապանի տարածաշրջանի հոգևեր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանը հոգեհանգստյան կարգ կատարեց:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Խորհրդային միության հերոս Հունան Ավետիսյանի արձանը նույնպես զարդարվեց թարմ ծաղիկներով ու ծաղկեպսակով:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Քաղաքապետարանի հարակից զբոսայգին էլ ընտրվել էր տոնական միջոցառումների եզրափակման վայր:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Այստեղ օրվա հերոսներին կրկին մեծարանքի ու շնորհավորանքի խոսեքեր շռայլեցին:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Մեդալներով զարդարված վետերաները իրենց պատվավոր տեղն էին զբաղեցրել:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Մարզկենտրոնի երաժշտական դպրոցների սաները,մշակույթի կենտրոնի երգի ու պարի ստեղծագործական խմբերը ապահովեցին տոնական տրամադրություն:

Եռատոնը այսպիսին էր Սյունիքի մարզկենտրոն Կապանում

Նելլի Միրզախանյան