Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

Spread the love
Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

69 տարի առաջ հենց այս օրը խորհրդային միության բոլոր երիկրների համար տոն դարձավ։ Գրեթե 5 տարի տևած պատերազմը իր շուրջն էր համախմբել տարբեր ազգերի և բոլորն էին սպասում պատերազմի ավարտին։ Ի բերջո բաղձալի օրը վրա հասավ։ Եթե մեծ հայրենականը տասնյակ ազգերի էր համախմբել, ապա արցախյան պատերազը մի ողջ հայության։ Մեծից փոքր գիտակցելով անկախության անհրաժեշտությունը պայքարի էին ելել ազգովի։ Ու հիմա արդեն նշում ենք Հայրենական մեծ պատերազմի 69-րդ և Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձը։ Մարզկենտրոնում օրվա միջոցառումների մեկնարկը տրվեց Կապանում տեղակայված «Ն» զորամասից։ Շարահրապարակ բերվեց զորամասի մարտական դրոշը և 1 րոպե լռությամբ հարգեցին զոհվածների հիշատակը։

Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

«Հայը երբեք չի խուսափել մարտից։ Կորուստներ է կրել, բայց պայքարել է մինչև վերջ։ Ճիշտ և խելացի կազմակերպվածությամբ թշնամուն ապացուցել ենք, որ միշտ պատրաստ են պայքարի։ Անհրաժեշտ է հիշել՝ թշնամին նենգ է ու դավադիր, պետք է միշտ զգոն լինենք»,- իր խոսքում նշեց Կապանի «Ն» զորամասի հրամանատարը և հավաստիացրեց. «Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը»։

Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

Հաղթանակի օրվա առթիվ ներկաներին ու ողջ հայությանը շնորհավորեց նաև փոխմարզպետը։ Մեր ժողովուրդը խախաղասեր է ու ստեղծագործ։ Երբեք չի ցանկացել պատերազմել։ Իսկ այսօր մենք վայելում ենք մեզ պարտադրված պատերազմների հաղթանակները, նշեց նա։

Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

Մեր պապերն ու հայրերը մեզ փոխանցել են հաղթանակներ, իսկ այսօր մեր ամենակարևոր խնդիրն է ապահովել հաջորդ հաղթանակը, որը լինելու է վերջինը, այս համոզմունքին է Կապանի զինկոմը։

Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

Հայրենական մեծ պատերազմի 69-րդ, Շուշիի ազատագրման 22-րդ տարեդարձի, ինչպես նաև մարտական պատրաստության, զինվորական կարգապահության բարձր ցուցանիշների համար պաշտպանության նախարարի հրամանով մի շարք զինծառայողներ պարգևատրվեցին պատվոգրերով, շնորհակալագրերով, շքանշաններով։ Միջոցառումն ավարտվեց գնդի խրոխտ երգով։

Եթե թշնամին փորձի ևս մեկ անգամ ոտնձգություն անել մեր սահմանների նկատմամբ, դա նրա համար կլինի վերջինն ու ճակատագրականը

Լիլիթ Գևորգյան