Մայիսի 8-ը երկրապահների օրն է

Spread the love
Մայիսի 8-ը երկրապահների օրն է

Կապանի երկրապահների համար արդեն ավանդույթ է դարձել երկրապահների օրը այցելել Բաղաբուրջի հուշահամալիր, թարմ ծաղիկներ դնել զոհված ազատամարտիկների հուշաքարերին։ «Այսօր ոչ միայն երիկրապահների օրն է, այլև ամբողջ հայության, քանի օր երկրապահները ազգի սերուցքն են։ Մի ժողովուրդ, որ օրհասական պահին մնաց իր երկրում և պաշտպանեց հայրենիքը միանշանակ կոչվում է երկրապահ՝ անկախ իր տարիքից, գործունեությունից, այս կարծիքին է Երկրապահ կամավորների միության Կապանի տարածքային բաժանմունքի նախագահ Մանվել Օհանյանը։

«Պատերազմն ավարտվել է, բայց մեր առջև դրված խնդիրները շարունակում են արդիական մնալ, ասում է նախագահը։ Փորձում ենք ժողովրդի կողքին կանգնել և նպաստել պետության զարգացմանը։ Մենք արարող ժողովուրդ ենք, պարզապես պետք է համբերատար լինել և վստահել։ Մի երկրում եթե չկա վստահություն պետության հանդեպ, այն դատապարտված է փլուզման»։
Կռվի ամենաթեժ պահին 22 երկրապահներ իրենց կյանքը զոհել են հանում հայրենիքի, իսկ մյուսները այսօր հիշում են հաղթանակներն ու կորուստները։

Պատերազմում հիշելու լավ բան չկա և շատ բան էլ կարելի է չհիշելու տալ։ Կարևոր է միայն այն, որ դա մեր երկրի պատմությունն է ու երբևէ մոռանալ հնարավոր չէ։ Սակայն այն, որ դեռ ետ բերելու շատ բան ունենք, երբեք չպետք է մոռանալ,- ասում են երկրապահները։

Սյունեցին պատերազմի մասնակից է և լավ գիտի խաղաղության գինը, ասում են երկրապահները և ցանկանում, որ յուրաքանչյուրը գնահատի արյան գնով ձեռք բերածը և ամուր կապվի իր հողին։

Մայիսի 8-ը երկրապահների օրն է

Լիլիթ Գևորգյան