Թափանցիկ բանկերը » թափանցիկ» չեն աշխատում

Spread the love

Թափանցիկ  բանկերը " թափանցիկ"  չեն աշխատում

Հայաստանում գործող բանկերն ու նրանց կողմից մատուցվող ծառայությունները տարեցտարի շատանում ու թարմացվում են, իսկ սարքավորումներն էլ արագ նորացվում : Հաճախորդներին գրավելու համար հաճախ բանկերi գովազդատուները առաջին հերթին շեշտում են սպասարկաման որակի բարձրացումը: Հերթական անգամ խաբված ու հիասթափված ես զգում,երբ յուրաքանչյուր ամսվա տասից հետո ստիպված ես լինում օգտվել բանկային ծառայություններից: Արձագանքելով քաղաքացիների բողոքներին՝ փորձեցինք պարզել, թե օրինակ, ինչու են ՎՏԲ բանկի Կապանի մասնաճյուղում հերթերը անվերջանալի թվում: Այստեղի աշխատակիցներից տեղեկացանք ,որ գլխամասից մեզ արգելել են տեսախցիկով ներս մտնել ու նկարահանել: Պարզվեց, որ թափանցիկ ապակիներով կառուցված մասնաճյուղում այնքան էլ թափանցիկ չեն աշխատում: Այնուամենայնիվ մեզ հաջողվեց դիմացի մայթից մեկ-երկու կադր որսալ: Մոտ 2 ժամվա ընթացքում մատների վրա հաշված մարդիկ էին դռներից դուրս գալիս: Դրանում հանոզվում ես, երբ հետևում ես, թե ինչ հաճախականությամբ են էկրանի վրա փոխվում հերթագրվածների կտրոնների թվերը:
Հատկապես ամսի 15-ից հետո ՝ աշխատավարձի , կոմունալ վճարումների և վարկի օրերին նստելու տեղ չի լինում: Սպասողները ամենատարբեր տարիքի մարդիկ են լինում՝ ծերեր, կանայք ու երեխաներ, գյուղերից ժամանած մարդիկ, ովքեր չեն կարող ամեն օր գալ ու գնալ: Հաճախորդներից մեկը, խնդրելով իրեն չնկարահանել, պատմեց, որ նույնիսկ մի քանի օր շարունակ վաղ առավոտյան ստիպված է եղել բանկում երկար սպասելու պատճառով աշխատանքից ուշանալ: 5 աթոռ է դրված , բայց 3 հոգի են սպասարկում՝ պատճառաբանելով,որ մեկը արձակուրդում է , մյուսն էլ հիվանդ է,- դժգոհում է: Մարդիկ կան նույնիսկ,որ այնքան են հարմարվել հերթում ժամերով սպասելուն, որ հերթագրման կտրոնը ձգելուց հետո դուրս են գալիս, ավարտում ծրագրված մյուս գործերը, վերադառնում, համոզվում, որ դեռ իր հերթը չի հասել, կրկին սպասում: Ու այսպես տարվա ընթացքում ամենաքիչը 12 անգամ: Ծխող տղամարդիկ հումորով պատմում են, որ 1 տուփն էլ չի բավականացնում ձախողված օրվա ընթացքում նյարդերը հանգստացնել: ՎՏԲ բանկի Կապանի մասնաճյուղից վերջապես դուրս պրծնողները րոպե անգամ խոսելու ժամանակ չունեն:
Անծայրածիր հերթերով է հայտնի նաև Ակբա-կրեդիտ ագրիկոլ բանկի Սյունիքի մասնաճյուղը: Ի տարբերություն ՎՏԲ-ի այստեղ ոչ միայն թույլ տվեցին նկարահանել, այլև պարզաբանեցին, թե ստեղծված պատկերը ինչով է պայմանավորված:
Մխիթար Հարությունյանը նաև ընգծեց,որ վարկառուների թիվը նախորդ տարվա համեմատ մոտ 15 տոկոսով աճել է: Կապված էլեկտրատեխնիկայի խանութներում ապառիկը տեղում ծառայության հետ: Գաղտնիք չէ,որ այսօր շատ քչերին է հաջողվում կանխիկ գնումներ կատարել:
Հերմինե Միքայելյան