Վերապատրաստվում են դաստիարակները

Spread the love
Վերապատրաստվում են դաստիարակները

Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիրակների սեղանին ուսումնական տարվա սկբին նոր մեթոդական ձեռնարկ է դրվել: 4-5 տարեկան երեխաների խոսքի զարգացման համար ձեռնարկում տեղ գտած պարապմունքներ բազմաբովանդակն են: «Մանկավարժի աշխատանքը համակարգելու ,ուղղորդելու և ավելի արդյունավետ դարձնելու նպատակ ունի ձեռնարկը»,- ասում է կրթության ազգային ինստիտուտի Կապանի մասնաճյուղի դասընթացավար Կարինե Մկրտչյանը: Մինչ վերապատրաստումը մանկապարտեզներում մշտադիտարկում է անցկացվել:
Դաստիարակները հասցրել են երեխաների հետ աշխատել նոր մեթոդական ձեռնարկով և իրենց համար տարանջատել են վերջինիս լավ և վատ կողմերը: Գրքում տեղ են գտել նաև թերություններ ,որոնք մասնագետների աչքից չեն վրիպել:Երկարամյա մանկավարժական փորձ ունեցող դաստիարակը,միգուցե, ավելի հեշտ կողմնորոշվի ,այլ հարց է սկսնակի դեպքում։

Վերապատրաստման ընթացքում դաստիարակները տարբեր խմբերի էին բաժանվել և յուրաքանչյուրը մեկ թեմա էին ընտրել կազմել համապատասխան պլանը ուսուցումը կազմակերպելու համար: Թիվ 7 նախակրթարանի դաստիարակչուհի Մերի Միրզոյանին էր վստահվել իրենց խմբի թեման մյուսներին ուսուցանելը: Սկսնակ դաստիարակչուհին ընդամենը 3 տարվա փորձ ունի այս ոլորտում :

Ավագ և կրտսեր սերնդի մասնագետները միակարծիք էին այն հարցում, որ ձեռնարկում տեղ են գտել որոշակի թերություններ ,ու նման վերապատրաստումները լավ հարթակ են համատեղ քննարկելու , վեր հանելու այդ ամենը :

Նախադպրոցական ուսումնական հաստատությունների դաստիարակների վերապատման դասընթացներ մեկնարկել են ապրիլի 14-ին: 5 օրյա տևողությամբ վերապատրաստմանը արդեն մասնակցել են կրտսեր 1-ին և 2 խմբի դաստիարկները,հիմա միջին խմբի մասնագետներ են վերապատրաստվում ,որից հետո հերթը կհասնի ավագ խմբին և տնօրեններին: Դասընթացների ավարտին մասնակիցներին կտրվեն վկայականներ:
Նելլի Միրզախանյան