Կարմիր գրքում հայտնված ծառերը տնկվել են համար 13 հիմն. դպրոցի դենդրոպարկում

Spread the love

Կարմիր  գրքում  հայտնված  ծառերը տնկվել  են  համար 13  հիմն. դպրոցի  դենդրոպարկում
Կարմիր  գրքում  հայտնված  ծառերը տնկվել  են  համար 13  հիմն. դպրոցի  դենդրոպարկում

Ուսումնական տարվա վերջին ամիսը Կապանի համար 13 հիմնական դպրոցում նշանավորվեց բուսաբանական այգու բացման արարողությամբ: Այգու սետղծման աշխատանքները սկսվել էին մոտ 2 ամիս առաջ: Աշակերտներն ու մանկավարժները Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընեկության աշխատակիցներին ծափողջուններով դիմավորեցին :

Այս անգամ կարմիր ժապավենը կտրելու մկրատը Հրաչ Ջաբրայանը զիջեց ընկերության բնապահպանության բաժնի և դպրոցի ներկայացուցիչներին :

Արդեն 2 տարի է Դանդի Փրիշս Մեթալս Կապանը համագործակցում և ընդառաջում է համար 13 հիմնական դպրոցի ծրագրերին: Հերթական նախաձեռությունը, ինչպես այգու սկզբում տեղադրված պաստառին էր գրված , յուրօրինակ , էքզոտիկ և էնդեմիկ ծառատեսակներով հագեցած դենդրո պարկի ստեղծումն էր, որը տարածաշրաջնում առայժմ միակն է: Մոտ 220 մք տարածքում 42 ծառատեսակ ու թուփ է տնկվել ,նաև պտղատուներ, ընդ որում դրանց մեջ կան նաև կարմիր գրքում հայտնվածները:

Վառելիքի համար նախատեված տարաները այգում որպես աղբամաններ են ծառայում, իսկ ձեռք բերված քարերով արահետներ են ստեղծված : Նորաթուխ տնիկների մոտ ցուցանակներ են փակցված, որոնք անցորդին պատմում են բույսի մասին: Ծառատունկին մասնակցողների անունները ևս փակցվել են ծառերին:

Երգ ու պարով ու ասմունքով նշվեց բուսաբանական այգու բացումը:
Ընկերության բնապահպանական նախաձեռնությունները սրանով չեն ավարտվում. բակերի բարեկարգումը և ողջի գետի մաքրումը ևս առաջիկա ծրագրերի մեջ են մտնում:

Հերմինե Միքայելյան