Կապանցիները ևս Արամ MP3-ին հաղթանակ են մաղթում

Spread the love
Կապանցիները ևս Արամ MP3-ին հաղթանակ են մաղթում

Եվրատեսիլ ամենամյա երգի մրցույթ-փառատոնում հաղթական և տպավորիչ ելույթի համար կարծես թե ամեն ինչ պատրաստ է, միայն թե Հայաստանի ներկայացուցիչ Արամ Սարգսյանն հենց առաջին օրերից անհանգիստ է և շատ է նյարդայնանում, իսկ ահա բուքմեյքերների կանխատեսումներով Հայաստանն առաջինն է այն երկրներից, որի հաղթելու հավանականությունը մեծ է։ Եվ հենց Արամ Mp3-ի «Not Alone»-«Դու միայնակ չես» երգով , մայիսի 6-ին Դանիայի Կեպենհագեն քաղաքում կմեկնարկի տարվա ամենասպասված մրցույթը։ Փորձեցինք պարզել կապանցիների վերաբերմունքն ու ակնկալիքները 59-րդ Եվրատեսիլից։

«Այս անգամ կհաղթենք անպայման։ Բոլորս երկրպագում ենք Արամին և երգն էլ այս տարի շատ համապատասխան է ընտրված»,-ահա այս պիսի կարծիքներն էին գերակշռում։

Եվրատեսիլը երգի մրցույթ է համարվում, բայց հաճախ քվեարկության արդյունքները հիասթափեցնում են մրցույթին հետևողներին, ոչ թե երգն է գնահատվում, այլ տարածաշրջանային քաղաքականություն է ներկայացվում․ ամեն երկիր բարձր միավորները տալիս է իր հարևանին։

Եվրատեսիլին մասնակցող մյուս 36 երկրների ներկայացուցիչների երգերից կապանցիներն այդքան էլ տեղեկացված չէին, հարցվողներից մեկը միայն համարձակ գտնվեց և նշեց, որ Ավստրիան ներկայացնող Կոնչիտա Վյուրստի երգը շատ է հավանել։ Աղջիկը շեշտեց, տեսահոլովակը դիտել չեմ կարողանում, բայց երգն ինձ համար հոյակապ է։ Այս երեկո հայտնի կդառնան եզրափակիչ անցնող 26 երկրները։ Եզրափակիչը կկայանա մայիսի 10-Ին։

Մարգարիտա Մանուկյան