Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին

Spread the love
Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին

Օրեր առաջ Գյումրիում կայացած Վերածնունդ փառատոնից մրցանակներով վերադարձած երեժշտական դպրոցների սաները հյուրընկալվել էին Կապանի քաղաքապետարանում։ Կապանցի բոլոր մասնակիցները փառատոնից մրցանակներով էին վերադարձել։ «Հուրախություն բոլորիս մեր դպրոցների սաները հաջողությամբ են հանդես գալիս փառատոներում և պատվոգրերով, խրախուսական նվերներով վերադառնում»,- ասաց Աշոտ Հայրապետյանը և նշեց, որ տարեցտարի նրանց կատարումները որակապես տարբերվում են և ավելի լավ հաջողություններ են արձանագրում։ Քաղաքապետը շնորհավորեց հաղթողներին և փոքրիկ նվերներ հանձնեց նրանց։

Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին

Քաղաքապետը շնորհակալություն հայտնեց նաև դպրոցների մանկավարժներին։ Կարևորեց նրանց ավանդը ձեռքբերումներում և հույս հայտնեց, որ դրանով չեն սահմանափակվի։ Մանկավարժներն էլ իրենց հերթին վստահեցնում էին, որ սաները ոչնչով չէին զիջում մյուս մասնակիցներին։

Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին

Աշոտ Հայրապետյանի կողմից շնորհավորանքի և նվերի արժանացան նաև Գեղարվեստի դպրոցի սաները։ Վերջիններս էլ հաջողությամբ էին հանդես եկել Լեհաստանում կայացած «Միշտ կանաչ, միշտ կապույտ» միջազգային արվեստի մրցույթում։
Հանդիպումից հետո հյուրերը լուսանկարվեցին քաղաքապետի հետ։

Աշոտ Հայրապետյանը հյուրընկալել էր Վերածնունդ փառատոնի մասնակիցներին

Լիլիթ Գևորգյան