ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, անտեսելով հորդառատ անձրևը, քանթրի են պարել

Spread the love

Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնն այսօր Սյունիք է այցելել։ «Հիացած եմ Ձեր բնությունով, առավոտյան հեռադիտակով թռչուններին եմ ուսումնասիրել, պարզապես հիացած եմ այս երկրամասով»,-Կապանի քաղաքապետի հետ հանդիպմանը տպավորություններով կիսվել է Հեֆերնը։ Մինչ Կապան հասնելը, ԱՄՆ դեսպանը Տաթևի հովտում «Տաթևեր» ճոպանուղու Հալիձոր կայանի մոտ մասնակցել է «Ոչխարի խուզում» փառատոնին։

Կապան հասնելով հյուրընկալվել է քաղաքապետարանում, որտեղ համայնքապետ Աշոտ Հայրապետյանը ծանոթացրել է ամիսներ առաջ «Քաունթերփարթ ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության հետ համատեղ ներդրված քաղաքացիների սպասարկման «Մեկ պատուհան»-ի սկզբունքին և էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգին։ Դեսպանը քաղաքապետից տեղեկացավ նաև մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների և բարելավվումների մասին, հետաքրքրվեց նոր ծրագրերով և նախաձեռնություններով։

Քաղաքապետի հետ հանդիպումից հետո ԱՄՆ դեսպանը հյուրընկալվեց Սոսի հեռուստատեսությունում։ Հարցազրույցից բացի, դեսպանն ու հեռուստատեսության անձնակազմը նշեցին Մամուլի ազատության համաշխարհային օրը, ինչից հետո Հեֆերնին միացավ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը։ Կապանի մանկական զբոսայգում հյուրընկալված «Իմեջին» ջազ-ռոք խմբի և «Նանե» ժամանակակակից պարերի ստուդիայի համերգին շտապելու ճանապարհին Վահե Հակոբյանը դեսպանին ներկայացրեց մարզկենտրոնում իրականացվող խոշոր ծրագրերն ու անելիքները։

ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն ու Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, անտեսելով հորդառատ անձրևը, քանթրի են պարել

Հայաստանում ամերիկյան մշակութային բազմազանությունը ներկայացնելու նպատակով է ԱՄՆ դեսպանությունը քանթրի երաժշտության և պարի համերգներ անցկացնում մարզերում։ Կապանում կայացած համերգի մեկնարկին համահունչ հորդ անձրև տեղաց, բայց այն չխանգարեց, որ հյուրերն ու կապանցիները վայելեն ուրախ ռիթմերը։ Ավելին, հանրապետության ամենաերիտասարդ մարզպետն ու ԱՄՆ դեսպանը ևս փայլեցին պարահրապարակում։

Մարգարիտա Մանուկյան
Լուսանկարները՝ Նվեր Զելյայի