Femen–ուհիները ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա

Spread the love
Femen–ուհիները ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա

Femen-ի ակտիվիստուհիները ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Անդրե-Մյուտեն Լեոնարդի վրա:

Միջադեպը տեղի է ունեցել Բելգիայի գլխավոր ուսումնական հաստատություններից մեկում: «Արքեպիսկոպոս Լեոնարդը հարձակման է ենթարկվել ատելության և կրոնական ֆանատիզմի հրապարակային քարոզի հերթական սեանսի ժամանակ»,– ասվում է շարժման պաշտոնական կայքում։

Ակտիվիստուհիներն իրենց հարձակման համար սուրբ ջուր են օգտագործել: Անդրե-Մյուտեն Լեոնարդը դիմադրություն ցույց չի տվել և աղոթել է։

Femen–ուհիները ջուր են լցրել Բելգիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդի վրա

http://www.emedia.am