Ամենքն իրենց գործը լավ գիտեն

Spread the love

Ամենքն  իրենց գործը  լավ  գիտեն

Ահա այսպես 33 տարի շարունակ ամեն օր վարպետ մեքենավար Սոսը աշխատանքը սկսում է մեքենայի բանալին պտտեցնելով։ Խնդրեցինք բացառություն անել և մեզ էլ թույլ տալ խցիկում նստած մասնակցել շրջապտույտին:

Իր համար սովորական դարձած աշխատանքը կողքից դիտողին դժվար է թվում։ Մոտ 2 կմ տարածքում 130 տոննա դատարկ ապարով լցված 5 մ բարձրության և 7 մ լայնության կատապիլեր մակնիշի մեքենան օրական 10-ից ավելի ուղերթ է կատարում։ Ժամանակները փոխվել են ամեն ինչ կատարելության է հասնում, վարորդի գործն էլ տարեցտարի հեշտանում է։

Եթե նախկինում առավել թեթև քաշի մեքենաներ էին վարում, ապա այսօր ամեն ինչ այլ է. մեքենայի ղեկը կառավարողը ոչ թե վարորդ, այլ օպերատոր է կոչվում։ Չնայած 58 ամյա աշխատակիցը նախորդներից էլ դժգոհ չէր։ «Պարզապես ժամանակին համընթաց պետք է քայլել», — ասում է:

Կատապիլերի մեկ այլ վարորդի հետ զրուցեցինք, երբ նա իր ուղերթն արդեն ավարտել էր։ 35- ամյա Արմեն Ամիրջանյանը կյանքի 14 տարիները հսկա ձեռնարկությունում է անցկացրել։ Համեմատելիս է հասականում, թե տեխնիկան ղեկավարելը ինչքանով է հեշտացել։

Դժվարությունների մասին խոսելիս Արմենը հիշեց մի անգամ ձմռանը իր հետ պատահածը։ Հենց այդ ժամանակ հասկացա մեծին չլսելը ինչ հետևանքներ կարող է թողնել։

Արդյունաբերական հսկայի մեքենաների մասին խոսլեիս չկարողացանք շրջանցել 144 տոննայանոց ամբարձիչը, որի վարորդը ընդամենը 24 տաերկան է և հասցրել է 5 տարվա փորձ ձեռք բերել։

Ամենքն  իրենց գործը  լավ  գիտեն

«Աշխատանքս սիրում եմ և պատրաստ եմ առաջ գնալ,- ասում է։ Հսկա տեխնիկան հեշտությամբ եմ ղեկավարում» ։
Երիտասարդ մեքենավարի մասին գործընկերները միայն գովեստով խոսեցին՝ ճարպիկ, պատասխանատվությամբ լցված ու պատրաստ դիմակայելու դժվարություններին։
Ահա այսպես ամեն օր մեղվի փեթակի օրենքներով ձեռնարկությունում բոլորը աշխատում են ամենքն իրենց գործը լավ գիտակցելով:

Հերմինե Միքայելյան