70 դրամ նախկին 50-ի փոխարեն։ Սա համար 6 երթուղու նոր ուղեվարձի չափն է

Spread the love
70 դրամ նախկին 50-ի փոխարեն։ Սա համար 6 երթուղու նոր ուղեվարձի չափն է

70 դրամ նախկին 50-ի փոխարեն։ Սա համար 6 երթուղու նոր ուղեվարձի չափն է

Աշխատավորների օրը կապանցիների համար թանկացումով սկսվեց։ Առավոտվանից քաղաքացիները ստիպված էին համար 6 երթուց օգտվելու համար 70 դրամ վճարել՝ նախկին 50-ի փոխարեն։ Մարզկենտրոնի բնակիչները դժգոհում են. «Հազիվ ենք գլուխներս պահում, հիմա էլ 20 դրամ ավել պետք է վճարենք։ Առաջին հայացքից չնչին գումար է թվում, բայց օրվա ընթացքում մի քանի անգամ օգտվելու դեպքում զգում ես գրպանիդ պարունակության պակասը»,- բողոքում են ուղևորները և ավելացնում, որ թանկացման դեպքում անգամ չի փոխվել սպասարկման որակը։ Որոշմանը դեմ են նաև վարորդները. «Ինչ արած անում ենք այն, ինչ մեզնից պահանջում են»,- ասում են նրանք։

«Աշակերտները դպրոց են գնում, ծնողները էդ ինչքա՞ն փող տան, որ կարողանան հասցնեն և՛ իրանց նախաճաշիկին, և՛ տրանսպորտին։ Շոֆերների համար էլա դժվար, դժգոհում են կոպեկների համար, տեսնում ենք։ Վատա։ Մեկն էլ ես, եթե դուրս գան ցույցի, ես էլ դուրս կգամ»։

«Գեսից եմ գալիս, չեմ հասցնում, աշխատավարձը քիչա։ 50 հազար փող եմ ստանում 5000-ը տամ ճանապարհին, բա տակին ինչա՞ մնում, երեխա ունեմ, բա ինչ անեմ, չեմ հասցնում։ Ստիպված 70 վճարել եմ»։

«Որոշ մարդիկ արտահայտվում են, որ 20 դրամա, դե հեչ փողա, բայց չունևորի համար գումարա։ Մի ընտանիք կարողա 5 կամ 4 աշակերտ ունի, էդ երեխաները պիտի գնան դպրոց գան, այդպիսի ընտանիքների համար դա շատ մեծ գումարա։ Առավոտյան գալուց ճիշտա չուզելով, բայց 70 դրամ եմ վճարել, թե չէ վարորդը իրա գրպանից պիտի դնի»։

«Ժողովուրդը սենց կանգնած չպիտի լինի, եթե 70 դրամ են սարքել, գոնե պետք է այնպես անեն, որ երեխայա թե մեծա , իրա տեղը նստի։ Բացի էդ կես ժամա սպասում ենք»։

«Մենք վարորդ մարդիկ ենք, մենք ինչ կարող ենք ասել, ինչ գրում տալիս են, դրանով էլ աշխատում ենք»,- կանգառներում և ավտոբուսներում դժգոհում են կապանցիները։

«Դեմ ենք 70 դրամին» պաստառներով և վանկարկումներով թանկացումներին արձագանքեցին նաև դպրոցականները, ովքեր իրենց դժգոհությունը հայտնեցին բողոքի ցույցով։ «Սրանով չենք բավարարվելու,- ասում էին ցուցարարները,-մինչև վերջ պայքարելու ենք մեր իրավունքների համար»։

«Ոչ մեկը 70 չտա, բոլորդ 50 տվեք։ Եթե մենք էսօր չպայքարենք մեր իրավունքների համար, միշտ էլ սենց քնած կմնանք»,-ասում է ակտիվիստն ավտոբուսում։

«Մենք ամեն օր գնում ենք դպրոց, դպրոցից տուն, հետո պարապմունքների ու մեզ նման հարյուրավոր երեխաներ են օգտվում տրանսպորտից։ Ամեն մեկից, որ ամեն օր 20 դրամ վերցնեն, իրանք 50 տոկոսով ավելացնում են իրանց շահույթը և ընդ որում ոչ շոֆերի աշխատավարձն են բարձացնում, ոչ սպասարկումը, ոչ էլ մի գիծա ավելանում։ Դա ոչ մի օգուտ չունի, դա իրանց համարա։ Մենք բոլորս էսօր նստել ենք ավտոբուս ու 50 դրամ ենք տվել և ոչ մի բան էլ չեն ասել»,-ասաց ցույցի մասնակիցներից մեկը։

Մնում է հուսալ, որ քաղաքացիների բողոքը տեղ կհասնի և ուղևորափոխադրում իրականացնող կազմակերոպությունը հաշվի կառնի նաև քաղաքացիների կարծիքը։

70 դրամ նախկին 50-ի փոխարեն։ Սա համար 6 երթուղու նոր ուղեվարձի չափն է

Լիլիթ Գևորգյան