Կապանում ավանդական շքերթների փոխարեն մայիսի 1-ը նշանավորվում է կարուսելների բացմամբ

Spread the love
Կապանում ավանդական շքերթների փոխարեն մայիսի 1-ը նշանավորվում է կարուսելների բացմամբ

Վերջապես Կապանի մանկական զբոսայգին աշխույժ ու աղմկոտ է։ Յուրաքանչյուր փոքրիկ ամեն տարի մեծ ոգևորությամբ է սպասում այս օրվան։ Կարուսելներ, պաղպաղակ ու թեթև զգեստներ, քաղաքում իսկական ամառային տրամադրություն է։ Ուղիղ ժամը 11-ին ուրախ բլուրներն անվճար պտտեցին երեխաներին՝ այսպիսով մեկնարկը տալով կարուսելների աշխատանքին։

Ամեն տարվա պես թարմացվել են կարուսելների գույները, մի քանիսը նաև մասնակի նորոգվել են։ Գարնան առաջին օրերից արդեն զբոսայգու աշխատակազմը պատրաստվում էր այս օրվան։ Ավելացել են այլ նոր կարուսելներ, դրանք անհատ ձեռներեցների են պատկանում և անվճար աշխատելու են մայիսի 9-ին։

Երեխաների ոգևորությունն ու աղաղակները տոնական օրն ավելի էին գեղեցկացնում։ Վերջիններս տեղեկացված էին և գիտեին, մայիսմեկյան տոնի խորհուրդը։

Օրվա առթիվ մշակույթի կենտրոնի երաժշտական խմբերի մասնակցությամբ տոնական համերգ կայացավ։