«ԶՊՄԿ» ՓԲԸ-ում աշխատող մարդիկ վաղվա օրվա հանդեպ հավատով են լցված

Spread the love

"ԶՊՄԿ"  ՓԲԸ-ում  աշխատող մարդիկ վաղվա  օրվա  հանդեպ  հավատով  են լցված

« Աշխատանքը գեղեցկացնում է մարդուն » միտքը տարիներ առաջ ավելի հաճախ էինք լսում ։ Մեր օրերում էլ , սակայն , այն չի կորցրել իր միաստը։ «ԶՊՄԿ» ՓԲԸ ոտք դնելուց հետո ես հասկանում , որ այս մադկանց մասնագիտական տոնի օրը թեկուզ մեկ-երկու բառով չգովել ու չոգևորել այնքան էլ ճիշտ չէ։ Նրանցից մեկն էլ 48 — ամյա Ազիզ Անտոնյանն է։ Ով ընդամենը մի քանի տարի առաջ սպիտակ խալաթը հագին մարդկանց էր բուժում։

« Ոչ միայն համազգեստս փոխեցի, այլև կյանքի նկատմամբ վերաբերմունքս ու նպատակներս ։ Պետք է աշխատել , շատ աշխատել ու ձգտել մինչև հասնես ,- ասում է ։ Բարձր աշխատավարձն ու վաղվա օրվա նկատմամբ վստահություն են ինձ այստեղ բերել» ,- ընդգծում է զրուցակիցս ։ «Հոգնել» բայը նրա բառապաշարից վաղուց է դուրս մնացել։ Մեզ հետ շփվելու պահին րոպե անգամ իր հսկողության տակ գտնվող ժապավենից աչքը չէր կտրում։

Ժապավենավար աշխատող գեղեցիկ սեռի ներկայացուցիչը համոզված է՝ կնոջ համար անհաղթահարելի ոչինչ չկա ։ «Եթե կարողացա այս հսկա ձեռնարկությունում իմ գործը լավ կատարել , ուրեմն ամեն ինչ էլ կարող եմ ։

Բարեբախտաբար բուժքրոջ գիտելիքներն ու փորձը գործի ընթացքում չեմ կիրառել» ,- ասում է նա ։ Սեփական անվտանգությանը հետևելը համար մեկ նախապայմանն է կոմբինատում ։ Արդյունաբերական հսկա ձեռնակությունում անվտանգ աշխատանքը ոսկե կանոն է ։ Երիտասարդ կինը առիթը բաց չթողեց շնորհավորելու գործընկերներին և ոչ միայն։

Հարստացուցիչ ֆաբրիկայի հերթափոխի վարպետ Հրաչ Կարապետյանը ևս միացավ շնորհաորանքներին։

Ծանրաբեռնված աշխատանքի ընթացքում հերթափոխի վարպետը, այնուամենայնիվ, մեզ մի քանի րոպե տրամադրեց ։ 1980թ-ից մինչ օրս ԶՊՄԿ-ում է , իսկ այսօր արդեն պատասխանատու պաշտոն է ստանձնել։

Իր պարտականությունների մասին խոսելիս, Հրաչ Կարապետյանը ընգծեց այն բոլոր հատկանիշները , որոնց պետք է տիրապետի վարպետը։

«Հետ նայելիս երբեք չեմ փոշմանել ընտրածս մասնագիտության համար ասում է,- նա ։ Իհարկե , դժվարություններ լինում, կաևրոը աչքդ չվախենա գործից»։ Շատերի ընտանիքների պես Հրաչ Կարապետյանի դեպքում էլ հայր ու որդի աշխատում են կոմբինատում։

ԶՊՄԿ-ի շնոհիվ է , որ հազարավոր ընտանիքներ այսօր կարողանում են ապրել, ընտանիք կազմել ու ապագան ծրագրել։
Հերմինե Միքայելյան

.