Հանրային իրազեկումը աղետների ,ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոցն է

Spread the love
Հանրային իրազեկումը աղետների ,ռիսկերի նվազեցման արդյունավետ միջոցն է

Աղետների ,ռիսկերի,նվազեցման ամենաարդյունավետ միջոցը հանրային իրազեկում է՝ սա միջազգային փորձ է ցույց տալիս: Հենց այս հանգամանք է հաշվի առել արտակարգ իրավիճակների նախարարությունը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ համատեղ իրականցված «Հրշեջները համայնքում» ծրագրի շարունակության արդյունքում հանրային իրազեկում է կատարում: Գորիսի , Սիսիանի և Մեղրու տարածշրջանների 50 գյուղերն են առաջնահերթ ընդգրկվել ծրագրում:
Բնակչության առաջին իրազեկողները լրատվության տարբեր աղբյուներ են: Ինչպես աշխատել արտակարգ իրավիճակներում ,արձագանքման ծառայությունների հետ համագործակցել և բնակչությանը ստույգ տեղեկատվություն ապահովել ,այլ ոչ թե խուճապի մատնել ՝ այս և մի շարք այլ թեմաների շուրջ լրագրողները կուսուցանվեն:Մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների ,լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման նպատակը տեղում աշխատանքային քննարկում անցկացնելն էր ու մարզի վերաբերյալ տեղեկատվություն ստանալը:
Տեղեկատվությունը հանրամատչելի դարձնելու համար կպատրաստվեն տեսահոլովակներ, բուկլետներ,ֆիլմեր:Ծրագրով նախատեսվում է նաև հրատարակել «Արտակարգ գիրք Սյունիք» վերնագրով ,որտեղ տեղ կգտնեն մարզին սպառնացող բոլոր աղետների վերաբերյալ տեղեկատվություններ:Սողանքների օրինակով ԱԻՆ ՓԾ Արտակարգ իրավիճակների տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը մանրամասնեց ծրագրի նպատակը:

Կապանի տարածաշրջանում 12 սողանքային գոտիներ են առանձնացված ,որոնցից 7 ակտիվ են : Ծրագրի վերջնական արդյունքում մարզը կունենա անվտանգության անձնագիր: