Արդյո՞ք 5 տարի շարունակ Uևանա լճից մինչեւ 240 մլն մ3 ջուր բաց կթողնվի

Spread the love
Արդյո՞ք 5 տարի շարունակ Uևանա լճից  մինչեւ 240 մլն մ3 ջուր բաց կթողնվի

Արդյո՞ք ճիշտ է Սևանա լճից մեծ ծավալով բացթողումներ կատարելու ՀՀ կառավարության որոշումը, այս հարցը քննարկելու համար Կապանի «Օրհուս» բնապահպանական կենտրոնում էին հավաքվել տարբեր ՀԿ-ներ, բնապահպաններ: Մասնակիցները քնարկեցին Էկոլոգիական հասարական դաշինք նամակը՝ ուղղված ԳԱԱ-ին: Նամակագիրները լիովին կիսում էին ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի մտահոգությունը, ով դեմ է հանդես եկել 5 տարի շարունակ Uևանա լճից մինչեւ 240 մլն մ3 ջրի բացթողնմանը: Նա այն կարծիքին է, որ Սևանը ոչ միայն բնապահպանական, այլև ռազմավարական, հայ ժողովրդի գոյատևան օբյեկտ է:

Քննարկման մասնակիցները այն կարծիքին էին, որ Սևանից այդքան ջուր կարելի է բաց թողնել միայն այն դեպքում, եթե դա բացասական ազդեցություն չի ունենա լճի վրա: Նշենք, որ խնդրո հարցը քննարկվում է նաև Աժ-ում:

Լիլիթ Գևորգյան