Կարմիր խաչի Սյունիքի մարզային կազմակերպության աշխատակիցները այցելեցին համար 6 ՆՈՒՀ

Spread the love
Կարմիր  խաչի Սյունիքի մարզային  կազմակերպության  աշխատակիցները  այցելեցին  համար 6  ՆՈՒՀ

Միամսյակը Կարմի խաչի աշխատակիցների համար շարունակվում է ։ Խոսքը վերաբերում է ոչ թե կանանց տոնին , այլ կազմակերպության մասնագիտական տոնին՝ մայիսի 8-ին ։ Այն դեռ առջևում է , իսկ միջոցառումները մեկնարկել են ապրիլի կեսերից։ Կառույցի երիտասարդ աշխատակցուհիները Կապանի համար 6 ՆՈՒՀ այս անգամ նվերներով այցելեցին։
Ֆիզկուլտուրայի ժամի համար նախատեսված համզգեստները փոքրիկները սիրով ընդունեցին։ Իսկ 3 տարեկան Իննան չհամբերեց ՝ ստացած նվերը անմիջապես փորձեց ։ Տղաներին ավելի ավելի շատ գրավեցին կամավորների ձեռքի աշխատանքները՝ արջուկներ, տնակ ։ Կարմիր խաչի կազմակերպության միջոցառումները մանկապարտեզներում և դպրոցներում սրանով չեն ավարտվելու։ Սեմինարներ երկրաշարժի թեմայով ևս կացկացվեն։
Բացի համազգեստներից ու խաղալիքներից , կրթօջախը նաև Կարմիր խաչ շարժման և երկրաշարժի մասին պատմող բուկլետներ ստացավ։

Հերմինե Միքայելյան