Կապանի զինկոմիսարիատում արդեն նախապատրաստվում են ամառային զորակոչին

Spread the love
Կապանի զինկոմիսարիատում արդեն նախապատրաստվում են ամառային զորակոչին

Մարմնի քաշի, արյան զարկերակային ճնշման, տեսողության այս և մի շարք այլ հետազոտությունների միջով են անցնում բոլոր այն երիտասարդները, ովքեր պետք է առաջիկայում համալրեն հայոց բանակի շարքերը: Կապանի զիկոմիսարյատը մարդաշատ է` կնշանակի սկսվել են ամառային զորակոչի նախապատրաստական աշխատանքները: Ձևավորված բժշկական հանձնաժողովը բուժզննություն է իրականացնում ,զինկոմիսարյատի անձնակազմն էլ 18 ամյա պատանիներին է ծանոթացնում զինապարտության մասին ՀՀ օրենքին և հոգեբանորեն նախապատրաստում զինվորական ծառայության:

Հայտնաբերվող հիվանդությունները թվելիս զիկնկոմը առանձնացնում է նաև մաշկային խնդիրները աչքի, սրտի ռիթմի խանգարումները: Տեղում կազմակերպվում է ,միայն թերապևտիկ ստուգումները,մյուս բոլոր հետազոտությունների համար նորակոչիկներին զինկոմիսարյատը ինչպես միշտ ուղեգրում է մայրաքաղաք:
Այս անգամ բանակ են զորակոչվում 1996 թվականին ծնվածները, ինչպես նաև նախկինում տարկետումից օգտված երիտասարդները: 18 տարին լրացած պատանիները, ովքեր կցանկանան ուսումը շարունակել և միասնական քննություններից հետո բարձագույն ուսումնական հստատություն կընդունվեն անվճար ևս տարկետում կստանան ,իսկ ովքեր վճարովի և ծառայության համար պիտանի կճանաչվեն մայիս –հուլիս ամսին կզորակոչվեն բանակ: