Խփել ուղիղ նշանակետին: Սա էր դպրոցականների նպատակը

Spread the love
Խփել ուղիղ նշանակետին: Սա էր դպրոցականների նպատակը

«Դիպուկ հրաձիգ» մրցույթի մարզային փուլում առաջինը լինելու համար Կապանում էին հավաքվել մարզի 4 դպրոցների թիմեր: Քաղաքային փուլը հաղթահարած դպրոցականները այս անգամ պայքարում էին հանրապետական փուլին մասնակցելու համար: Միայն մրցույթների ժամանակ չէ, որ պետք է լինել պատրաստ ու զգոն, մենք պարտավոր ենք միշտ դիպուկ լինել,- աշակերտներին և ուսուցիչներին խորհուրդ էր տալիս մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետը և կարևորում նման մրցույթների կազմակերպումը:

Մրցույթին մասնակցում էին Մերու թիվ 1 միջնակարգ, Ակների միջնակարգ, Կապանի թիվ 1 հիմնական և Ույծի միջնակարգ դպրոցների թիմերը: Յուրաքանչյուր խմբում դիպուկահարի իրենց ուժերն էին չափում 3 տղա և 2 աղջիկ: Աշակերտներն ասում են, որ մրցույթին երկու սեռերի մասնակցությունը և՛ հեշտ է, և՛ պարտավորեցնող, բայց կրակելիս չեն մոռանում, որ հավասար հարթակների վրա են: Հետևում են ուսուցչի խորհուրդներին և մարտականորեն տրամադրվում:

Ույծի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչը գոհ է երեխաների պատրաստվածությունից: Շատ դժվար է մի քանի օրում լավ արդյունքների հասնել 1 զենքի առկայությամբ, ասում է ուսուցիչը:

Համառ պայքարից հետո Կապանի թիվ 1 հիմնական դպրոցի աշակերտները 206 միավորով գրավեցին առաջին տեղը և հենց նրանք էլ մայիսին կայանալիք հանրապետական փուլում կներկայացնեն Սյունիքը:

Խփել ուղիղ նշանակետին: Սա էր դպրոցականների նպատակը

Խփել ուղիղ նշանակետին: Սա էր դպրոցականների նպատակը

Լիլիթ Գևորգյան