Անտիկա տատին և Վաղինակ պապին տոնեցին իրենց ադամանդե հարսանիքը

Spread the love
Անտիկա տատին և Վաղինակ պապին տոնեցին իրենց ադամանդե հարսանիքը

Անտիկա և Վաղինակ Մուսայելյաները արդեն 60 տարի է ապրում են մեկ համերաշխհ ընտանիքում: 60 տարի առաջ` ամուսնության ամուր կապերով ամրապնդվեց 21-ամյա Անտիկայի և 26 ամյա Վաղինակի սերը ու ստեղծվեց Մուսայելյանների ներդաշնակ ընտանիքը: Ամուսները միմյանց լավ էին ճանաչում հարևաներ էին,սակայն Վաղինակ պապը խոստովանում է ,որ Անտիկա տատին աչքադրել էր ավելի շուտ ու սկսել էր նամակներ գրել` հանդիպման առաջարկություն անելով :
Տասնամյակներ առաջ երիտասարդները իրենց միությունը նշանավորել էին հարսանիքով, սակայն ներկայիս հարսանեկան արարողությունների հետ համեմատել չի կարելի: «Պնդուկ -պոպոկով ,չիր ու չամիչով հարսանիք են արել:,- ասում է Անտիկա տատը ու ավելացնում, որ պակաս երջանիկ չեն :Կարևորը միմյանց թև ու թիկունք են եղել` միասին հաղթահարել ամեն դժվարություն:

Միմյանց զիճող լինել ,ներել կարողանալ ամուսիների երջանիկ ընտանիքի բանաձևն է սա: Այս հատկանիշներով են առաջնորդվել ու 60 տարի նույն հարկի տակ են ապրում: Թե ով է ավելի զիճող ու ավելի շուտ ներող այս հարցում էլ չեն վիճում:
Մուսայելյաների ընտանիքի ամրության գրավականը ամուսիների փոխադարձ սերն ու հարգանքն է միմյանց նկատմամբ, որ 60 տարի անց էլ չի մարում : Ծնողների գլխավոր երջանկությունը նաև 4 որդիներն են:Որոնք դեռ դպրոցական տարիներից սկսած հպարտանալու առիթ են տվել ծնողներին:
Ամուսների ադամանդե հարսանիքը լավ առիթ է դարձել գերդասատանը մեկ հարկի համախմբելու:Երջանիկ և բախտավոր զույգը վաթսուն տարի անց նորից հարսի ու փեսայի կարգավիճակում է: Հանդիսության սրահ մտնող յուրաքանչյուր հյուրի քայլերը բնականաբար ուղղված էին դեպի օրվա հերոսները:
Ադամանդի պես շքեղ ու ամուր քարի անունով կոչվող հարսանիք տոնելու գաղափարը, իհարկե, Անտիկա տատի ու Վաղինակ պապի նախաձեռնությունը չէր` այլ որդիներ , ովքերը Ռուսաստանից հատուկ ժամանել են այդ առիթով և ծնողներից գաղտնի նախապատրաստատական աշխատանքներ սկսել :
81 ամյա Անտիկա տատը և 85 ամյա Վաղինակ պապը անակնկալից շփոթված ու հուզված ողջյունում էին հյուրերին: Հոգու խորքում, իհարկե, ուրախ էին որդիների կողմից նման ուշադրության արժանանալուն: Շատերի համար երկարակեցությունը երազանք է Անտիկա տատի ու Վաղինակ պապի օրինակով այն իրականություն է : Որդիների միակ ցանկությունը իրենց ծնողների համար կրկին երկարատև համատեղ կյանքն է:
Խնամի Արտուշ պապը մի առանձնակի ջերմությամբ ու ոգևորությամբ էր լցվել: Հարազատների ադամադե հարսանիքի պատվավոր հյուրերից էր: Չնայած պատկառելի տարիքին երիտասարդական ավյունով լցված պարում ու կատակներ էր անում:
Անտիկա տատն ու Վաղինակ պապը 4 որդիներից բացի 8 թոռ ու 3 ծոռ ունեն:
Ադամանդը ոչ միայն եզակի քար է`գեղեցիկ ու թանկարժեք, այլ նաեւ շատ ամուր: Այս ամուսնությունը, որը այսքան ժամանակ գոյատևել է, այլեւս ոչինչ եւ ոչ ոք ի զորու չէ քանդել և ջահելների համար հիանալի օրինակ է: