Ե՞րբ կոչվեց Լեռնահայաստան, ո՞վ էր Գարեգին Նժդեհը
Կապանի տարածաշրջանի պատմաբանների հանպատրաստից հանդիպման առիթը մեկ հարկի տակ 1920 թ-ի ապրիլի 27-ն էր : Հենց այդ ժամանակ Տաթևի վանքում կայացած համազանգեզուրյան 2-րդ համագումարի ընթացքում որոշվեց երկրամասը կոչել Լեռնահայաստան: Նպատակը մեկն էր ՝ վերհիշել ու գնահատել պատմական անցյալը, խոսել այն ժամանակ վարչապետի պաշտոնը ստանձնած Գարեգին Նժդեհի գործունեության մասին :
Եվս մեկ անգամ խոսել , քննարկել ու հանրությանը տեղեկացնել Զանգեզուրի ու Գարեգին Նժդեհի վարած քաղաքականության մասին. սա հանդիպման առաջնահերթ նպատակներից էր: Կապանի երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանը , հիշեցնելով պատմական անցյալը, խոսեց նաև համեմատաբար նոր փաստերից: Ազգային արխիվում Զանգեզուրի և նրա մղած պայքարի մասին հարուստ տեղեկություններ կան պահպանված:
Ու՞մ հետ էր Սիսիանում համագործակցում Գորեգին Նժդեհը, ո՞րն էր նրա վարած քաղաքականության նպատակը, ինչպե՞ս դրևորեցին իրնեց սյունեցիները Զանգեզուրի ինքնապաշտպանության ժամանակ: Ներկաները մտքեր ու կարծիքներ փոխանակեցին :
Քննարկմանը ներկա հայոց պատմությունը ու անցյալը մանրակրկիտ ուսումնասիրած մասնագետները խոսեցին նաև դասագրքերից դուրս փաստերի մասին:
Հերմինե Միքայելյան