Կապանցի մարզիկների հերթական հաղթանակը

Spread the love
Կապանցի մարզիկների հերթական հաղթանակը

«Գարեգին Նժդեհ» Մուայ թայ ակումբի սաները գրանցեցին հերթական հաղթանակը: Ապրիլի 23-ին Երևանում մասնակցելով Մուայ թայ մարզաձևի Հայաստանի առաջնությանը մարզիկները դատարկաձեռն չվերադարձան: 15 մասնակիցները նվաճեցին ութ ոսկի, երեք արծաթ և երեք բրոնզ: Լավ մարզավիճակում էին նաև հյուրերը, նշեց ֆեդերացիայի Սյունիքի մարզի նախագահը:

Արծաթե մեդալակիր Արսենի համար մարտը փոքր-ինչ անհաջող ստացվեց: Մրցակիցը նկատեց մարզիկի վնասվածքը և ընտչեց ճիշտ մարտավարություն: Բայց պատանին չի հուսահատվում: Մրցակցի հետ Կապանում նորից պայքարելու է: Այս անգամ հույս ունեմ հաջողությունը իմ կողմը կլինի, ասում է մարզիկը:

Որդուս հետ հավասար կարծես մենամարտում էի, ասում է Աննա Ղազարյանը: Մարտից առաջ քաջալերում էի մայրական խորհուրդներով, մարտի ընթացքում վանկարկումներով ու ծափողջյուններով:

Մասնակիցների մեծ մասը նորեկներն էին, ովքեր թեև իրենց առաջին քայրլերն էին կատերում, բայց պատվով դուրս եկան, նշում է մարզիչը: Իսկ Մուայ թայ ֆեդերացիայի կողմից երկու մարզիկ ընդգրկվեցին տաս լավագույնների մեջ և սեպտեմբերին Լեհաստանում կայանալիք Եվրոպայի առաջնությունում կներկայացնեն Հայաստանը: Կապանցիները աչքի ընկան նաև թիմային մարտերում: Պարտության մատնելով Հարավային Օսետիայի հավաքականին այստեղ ևս գրավեցին առաջին տեղը:

Լիլիթ Գևորգյան