«Վեգա» խանութների ցանցը ևս անտարբեր չմնաց

Spread the love

"Վեգա" խանութների ցանցը ևս  անտարբեր չմնաց
Մարտի սկզբին ցուցադրած մեր տեսանյութերից մեկի արձագանքները մինչ օրս չեն դադարում: Խոսքը վերաբերում է սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության ձեռք մեկնելուն: Կապանի Շինարարների թաղամասում բնակվող Մայթաղի Ղոնյանի ու նրա որդու կենցաղային պայմանների ու աղբ թափելով գումար վաստակելու մասին պատմելուց հետո առաջինը արձագանքեցին միացյալ նահանգներից :

Անտարբեր չմնաց նաև «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամը: Օրեր անց հեռուսախմբագրություն զանգահարեցին նաև Վեգա խանութների ցանցից: Վերջիններս պատրաստակամություն հայտնեցին ամենամսյա թոշակով օգնելու մորը և որդուն : Մեր նկարահանող խմբի հետ այցելեցին Կապանի ԲԿ-ն, որտեղ ապաքինվում էր կինը:

Վեգա խանութների ցանցի ներկայացուցչի հատկացված գումարով ընտանքիը կկարողանա հոգալ կենցաղային, կոմունալ կամ բնակարանի բարելավման հոգսերը: Մայր ու որդի շնորհակալություն հայտնեցին ընկերության ներկայացուցչից բարեգործության համար: Ընտանիքը նման աջակցություն վաղուց չէր ստացել: Հիշեցնենք, որ « Լեռնահայաստան» ԲՀ-ը պատրաստակամություն էր հայտնել լուծելու կնոջ թոշակի հարցը:
Հերմինե Միքայելյան