Կինոդիտում նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին

Spread the love
Կինոդիտում նվիրված ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց Մեծ եղեռնի 99 տարելիցի կապակցությամբ անմեղ զոհերի հիշատակին Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում մատուցվեց Սբ. Պատարագ:

1915 թվականին հենց այս օրը թուրքական կառավարությունը Կոստանդնուպոլսում ձերբակալեց 600 հայազգի մտավորականների: Սակայն ոճրագործը իր նպատակները վաղուց էր սկսել իրագործել և դրանից հետո էլ չհանգստացավ: Շարունակեց իր սև գործը և մի ամբողջ հայության որբացրեց և օտարության դռները գցեց:

Օրվա առթիվ Կապանի Մշակույթի կենտրոնում կինոդիտում կազմակերպվեց: Ցուցադրվեց ֆրանսահայ ռեժիսոր Անրի Վերնոյի «Մայրիկ» կենսագրական ֆիլմը: Այն ներկայացնում է Ֆրանսիա գաղթած մի հայ ընտանիքի պատմություն։ Վեցամյա երեխայի հիշողությունների միջոցով նկարագրվում է մի ընտանիքի պատմություն` պարուրված սիրով և հոգատարությամբ: Մեծահասակները իրենց շատ բաներից են զրկում երեխային լավ կրթության տալու և մասնագետ դարձնելու համար։

Ֆիլմը 1991թ արժանացել է Ֆրանսիական ազգային կինոակադեմիայի մրցանակին, իսկ որոշ դերասանների համար ունեցել որոշակի հետևանքներ: Գլխավոր դերերից մեկը մարմնավորած Օմար Շարիֆին ֆիլմում նկարահանվելու պատճառով արգելվեց մուտք գործել Թուրքիա։

Լիլիթ Գևորգյան