«Դատապարտել և ճանաչել»,- այս խոսքերն էին հնչում Բաղաբուրջի հուշահամալիր այցելող յուրաքանչյուր կապանցու շուրթերից

Spread the love
"Դատապարտել և ճանաչել",- այս խոսքերն էին հնչում Բաղաբուրջի հուշահամալիր այցելող յուրաքանչյուր կապանցու շուրթերից

Ապրիլի 24-ը ոգեկոչման օր է :Կապանցիների քայլերը վաղ առավոտից ուղղված են դեպի Բաղաբուրջի հուշահամալիր: Մեծ թե փոքր բարձրանում են այստեղ՝ իրենց հարգանքի տուրքը մատուցում 1,5միլիոն անմեղ զոհերի հիշատակին: «Անցյալի էջերը ամեն տարի թերթում ու հասկանում ենք ,որ հայերի նկատմամբ իրականացված այդ անիրավ ոճրագործությունը պետականորեն մտածված ծրագիր էր»,- ասում է ազատամարտիկ Սպարտակ Ստեփանյան:
Բաղաբուրջի հուշահամալիրը սովորականից բազմամարդ էր :Մարդիկ թարմ ծաղիկներ էին դնում անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին ու անխոս մի ցանկություն հայտնում, որ ի վերջո Թուրքիան ճանաչի հայոց ցեղասպանությունը: Թորոս պապիկը հուզմունքը հազիվ զսպելով ասում է ,որ ցեղասպանությունը մարդկության դեմ գործած մեծագույն ոճիրներից է, մենք ցեղասպանության զոհերի ժառանգներս պարտավոր ենք հիշել ու պահանջատեր լինել:
Չդատապարտված հանցանքը նոր հանցանքներ է ծնում: Դատապարտել և ճանաչել այս խոսքերն էին հնչում Բաղաբուրջի հուշահամալիր այցելող յուրաքանչյուր կապանցու շուրթերից:Սուսաննա Մաթևոսյանի խոսքով մատաղ սերդին կոչ ենք անում վառ պահել անմեղ զոհերի հիշատակը: Նրանցից շատ բան է կախված :Զրուցակիցս հույս հայտնեց, որ հուշարձանին դրվող ծաղիկները մի օր գլուխները վեր կպարզեն դեպի երկինք կարծես ասելով՝ ամբողջ աշխարհում պետք է վերջ դրվի փոքր ազգերի նկատմամբ մահակործան երևությունները: