Ու՞ր ենք գնում եղեռն, ցեղասպանություն, ջարդ հոմանիշները շալակած

Spread the love

Ու՞ր  ենք  գնում եղեռն, ցեղասպանություն,  ջարդ  հոմանիշները  շալակած
Ու՞ր  ենք  գնում եղեռն, ցեղասպանություն,  ջարդ  հոմանիշները  շալակած

Մինչև տասը հազիվ հաշվել սովորած 5 տարեկան Վահեի գլխում 1.5 մլնը ամուր է նստել։ Բաղաբուրջի հուշահամալիրում իր հետ քայլող տղային անընդհատ կրկնում էր՝ դու գիտես ,որ 1.5 մլն հայ է կոտորվել։ Իսկ արցախյան պատերազմում զոհվածների շիրիմներին փոքրիկը մեկ առ մեկ էր մոտենում ու բարձրաձայն բարև ասում։ Սա էլ է բավական հասկանալու , թե աճող սերունդը ինչպես է ընկալում ցեղասպանություն երևությը։

Թե ինչ է կատարվել 1915-ի ապրիլի 24-ին, հայաթափման ինչ ծրագիր էր մշակել օսմանյան թուրքիա, ամեն հայ էլ լավ գիտի՝ տանը, դպրոցում, բուհում ասել ու խոսվել է դրա մասին։ Սկիզբ առած ձերբակալություններով ու հարյուրավոր մտավորականների ոչնչացումով իրագործվեց հայերի բնաջնջման առաջին փուլը։ Իսկ 60.000 տղամարդկանց զորակոչումն ու սպանդը թուրքերի կողմից՝ 2-րդն էր։ Զանգվածային տարհանումը ծրագրի 3-րդ փուլն էր։ Արդեն 99 տարի է անցել։ Կփոխվի արդյո՞ք որև է բան կամ դեպի ուր է գնում Հայաստանը եղեռն, ցեղասպանություն, ջարդ,կոտորած հոմանիշները շալակած։

Ու՞ր  ենք  գնում եղեռն, ցեղասպանություն,  ջարդ  հոմանիշները  շալակած

Բաղաբուրջի հուշահամալիրը ամեն տարի այս օրը առավոտից մարդաշատ է լինում։ շատերը ոտքով բարձրանալն են արդեն իսկ հարգանքի նշան համարում։ Այս տարի էլ ավանդույթը չխախտվեց՝ մարզպետարանի, քաղաքապետարանի ներկայացուցիչները, զիծառայողները, « Երկարապահ» կամավորների միության անդամները, տարբեր հիմնարկ-ձեռնակությունների աշխատաիցները ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին 15 թ-ի անմեղ զոհերի հուշարձանին, արցախյան պատերազմում զոհվախների շիրմաքարերին։ զոհված տղաների մայրերն ու այրիները երբեք չեն մոռանում 92-ի ապրիլի 24-ը։ Եղեռնի տարելիցի օրը Կապանը ռմբակոծվեց՚։

Կապանի Ս.Մ.Մաշտոց եկեղեցու հոգևոր հովիվ Գալուստ վարդապետ Դարբինյանը հոգեհանգստի կարգ մատուցեց։
Հերմինե Միքայելյան