Սյունիքի մարզպետը ականջալուր է եղել ներքինխնձորեսկցիներին

Spread the love
Սյունիքի մարզպետը ականջալուր է եղել ներքինխնձորեսկցիներին

Որդերը գրոհել են Գորիսի տարածաշրջանի Ներքին Խնձորեսկ գյուղի աշնանացանի դաշտերը: Սկզբնական շրջանում որդի ,իսկ հետո բզեզի վերածվող միջատները, ցորենի ցանքսերում իրենց արշավանքը սկսել են դեռևս մարտի վերջից: Հացահատիկի վնասատուները արագ ձվադրում ու տարածվում են:
Գյուղացիների մտավախությանը Սյունիքի մարզպետը ականջալուր է եղել և հանձնարարել է արագ գործի անցնել ՝ վնասատուների դեմ պայքարել: Բերքը փրկելու համար պայքարի միջոցներից ընտրվել է ամենաարդյունավետը ՝քիմիական սրսկումը: Մոտ մեկ շաբաթ է բուժանյութով լիցքավորված 4 տրակտորները սկսել են սրսկումները :
Միջատների պատճառած վնասը նվազագույնի հասցնելու համար նախապատվությունը տրվել է գիազինոն բուժանյութին: Զանգվածային պայքար է իրականացվում:
Սուրիկ Բեգլարյանը 10 հեկտար ցանքս է կատարել, ամբոջը վարակվել է: Միակ հուսադրող հանգամանքը հողի մշակի համար այն է ,որ Ժամանակին են հայտնաբերել վնասատուներին: Սրսկումների արդյունավետության մասին չի շտապում խոսել . ժամանակ է հարկավոր
Սովորաբար գարնան ու աշնանը ակտիվանում են ոչ միայն մրջատները, ալյև հողի մշակի համար պատուհաս են դառնում կրծողները . նրանց հախից գալը ամենադժվար գործն է :
Նելլի Միրզախանյան