Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

Spread the love
Ապրիլի 23-ը գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրն է

Մեր օրերում, երբ մարդկանց առօրյա կյանքում գերիշխող են դարձել համացանցն ու համակարգիչը, թվում է թե գիրքը կորցրել է իր նշանակությունը։ Այսօր նշվում է գրքի և հեղինակային իրավունքի համաշխարհային օրը և բարեբախտաբար դեռևս կան ընթերցասերներ, ովքեր չնայած բեռնվածությանը, կարողանում են գիրք կարդալ, անգամ նշում են, որ այդ կերպ կտրվում են հոգսերից և հանգստանում։ Ինչքան էլ տեխնիկան զարգանա, գիրքը կունենա իր ուրույն տեղը։ Խունացած էջերն անգամ ունեն իրենց նշանակությունը,- ասում է մարզային գրադարանի աշխատակիցը։

Կապանցիները ևս ընթերցասեր են։ Ճիշտ է մի ժամանակ միայն դպրոցի հանձնարարած գրականությունն էին կարդում, բայց փառք աստծո հիմա հաճույքով են ընթերցում,- ասում է երկարամյա գրադարանավարը։ Նախընտրում են ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան հեղինակների ստեղծագործություններ։ Ցավոք սրտի մեր հարցված քաղաքացիները անգամ չէին հիշում, թե վերջին անգամ երբ են գիրք կարդացել։

Անհրաժեշտ է հիշել, որ մարդիկ պատմությունը սերնդե սերունդ են փոխանցել հենց գրքերի միջոցով և Մարկոս Ավրելիոսը իզուր չէ որ ասել է. «Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով»։

Լիլիթ Գևորգյան