Կապանի պետական բժշկական քոլեջի ուսանողները ոգեկոչեցին ցեղասպանության զոհերին

Spread the love

Մեկ դար է անցել, բայց միլիոն ու կես սպանվածների հողը դեռ թաց է թվում․․․Երիտթուրքական կառավարությունը, ջանալով պահպանել թուլացած Օսմանյան կայսրության մնացորդները, որդեգրեց պանթուրքիզմի քաղաքականությունը,որ նպատակ ուներ ստեղծել հսկայածավալ Թուրքական կայսրություն՝ իր մեջ ներառված բոլոր ազգային փոքրամասնություններին թուրքացնելով։ Օսմանցիների «Մեծ Թուրան» նախագծի համար մեկ խոչընդոտն էլ հայ ժողովուրդն էր․․․ ծրագրված բնաջնջումը ստացվեց, բայց աշխարհի հիշողությունից ջնջել ու մոռացնել կատարվածը չի ստացվի, համոզված են Կապանի պետական բժշկական քոլեջի ուսանողները։

Վիճակագրական տվյալների համաձայն, Արևմտյան Հայաստանում կոտորվեց 66 քաղաքների և մոտ 2500 գյուղերի հայ բնակչությունը։ Թալանվեց և քանդվեց 2350 եկեղեցի ու վանք։ Ոչնչացվեց 1500 դպրոց ու վարժարան։ Հայությանը հասցվեց 14,5 միլիարդ ֆրանկի վնաս։ Բոլոր այս կորուստները արձանագրվեցին հայ ստեղծագործողների երկերում․․․

Հայոց եղեռնը միշտ կհիշվի, բայց միաժամանակ չպետք է մոռացվի նաև մերօրյա մշակութային, անարյուն ցեղասպանության մասին՝ գլոբալացման դարաշրջանում ազգային ինքնությունը պահպանելու խնդիրը հատկապես սուր է մեզ նման ժողովուրդների համար։