Մարալը արդեն ազատության մեջ է

Spread the love
Մարալը արդեն ազատության մեջ է

10 օր առաջ գայլի երախում հայտնված եվրոպական այծյամը արդեն ազատության մեջ է: Արագավազ, չքնաղ կենդանուն գայլերի շրջափակումից փրկել, վերքերը բուժել ու ոտքի է կանգնեցրել Նորիկ Դանիելյանը: Անտառի թագուհու խնամակալը հիմա էլ հուզմունքով է պատմում կատարվածը:Անմեղ կենդանու աղերսական հայացքը աչքից չի հեռանում:

Նորիկ Դանիելյանը արդեն երկրորդ անգամ է այծյամի կյանք փրկում: Առաջին իսկ րոպեներից գիտեր անելիքը: Կենդանու հավատարիմ բարեկամը 2,5 տարեկան այծյամին գոմում խնամել, օրական երկու անգամ կերակրել ,գիշերներն էլ հերթապահել է դռան մոտ, որ հանկած թշնամին ,մոտ չգա:

Որսորդները այծյամին հետապնդում են համեղ մսի ,գեղեցիկ մորթու ու եղջյուրների համար,իսկ անտառում կաթնասունի հիմնական թշնամին գայլն է: Գիշատիչի հետքերը դեռ թարմ են ,սա կնշանակի, որ վտանգը պահպանվում է:» Մարալս հիմա պետք է ինքը պայքարի իր կյանքի համար»,- ,ասում է փրկիչը:

Եվրոպական այծյամը Հայաստանի բնության զարդերից է: Կարմիր գրքում գրանցված չէ,սակայն, դեպքերն այնքան շատացել են ,որ չի բացառվում մի օր էլ այս կենդանին կհայտնվի անհետացողների շարքում: «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրենը կես կատակ կես լուրջ նշում է, որ լուրջ հսկողությունը են կատարում ,ոչ միայն երկու ոտանի գայրերի այլև 4 ոտանիների նկատմամբ՝ վերջիններս ավելի վտանգավոր են:

Եվրոպական այծյամները հիմնականում տարածված են Եվրոպայում և Ասիայում:Հայաստանում նույնպես հանդիպում են՝ հյուսիսային և հարավային սահմաններում: