ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզային ներկայացուցչությունը գումարեց առաջին նիստը

Spread the love
ՀԱՕԿ-ի Սյունիքի մարզային ներկայացուցչությունը գումարեց առաջին նիստը

2013թ նոյեմբերի 1-ից ՀԱՕԿ-ը Սյունիքի մարզում բացեց իր ներկայացուցչությունը, որը հանրապետությունում 3-րդն է։ Այսօր կայացավ մարզի ներկայացուցչության առաջին նիստը։ Այն առանձնացված ստորաբաժանում է, որի գործունեությունը ուղղված է օլիմպիական շարժման և սպորտի զարգացմանը։ Մարզի ներկայացուցչության տնօրենի խոսքով կան բազում խնդիրներ և նպատակներ։ Աշխատանքների ճիշտ կազմակերպման դեպքում ցանկացած հարցի դրական լուծում կտրվի։

Նիստին ներկա էին ինչպես համայնքային և մարզային կառույցների ղեկավարներ, մարզիկներ և մարզիչներ, այնպես էլ ՀԱՕԿ-ի ներկայացուցիչներ։ Կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը ներկայացրեց ստորաբաժանման մի շարք խնդիրներ, որոնք ունեն օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ։ Վերջինիս խոսքով դրանցից են համապատասխան գույքի բացակայությունը և մայրաքաղաքից հեռու լինելը։ Նա հույս ունի, որ ստեղծված կառույցը կնպաստի հարցերի լուծմանը։

Նիստի օրակարգային խնդիրներից էր նաև ներկայացուցչության կանոնադրության, նախագահության կազմի հաստատումը և նախագահի ընտրությունը, ով 2 տարի ժամանակով կկառավարի խորհրդի գործունեությունը։ Խորհրդի կազմից քվեարկությամբ միաձայն ներկայացուցչության նախագահ ընտրվեց ԱԺ պատգամավոր Մերուժան Սիմոնյանը։

Նորընտիր նախագահը նշեց, որ մարզում ներկայացուցչության ստեղծումը դրականորեն կազդի երիտասարդության բարոյահոգեբանական և առողջ ապրելակերպի վրա։

Լիլիթ Գևորգյան