«Քրիստոս հարյավ ի մեռելոց»: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»:

Spread the love
"Քրիստոս հարյավ ի մեռելոց": "Օրհնյալ է հարությունը Քրիստոսի":

«Քրիստոս հարյավ ի մեռելոց»: «Օրհնյալ է հարությունը Քրիստոսի»: Ահա այս ավետիսով հերթական անգամ Հայ առաքելական եկեղեցին նշեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կամ Զատիկը: Ըստ Կտակարանի Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից, դրեցին վիմափոր գերեզմանի մեջ և փակեցին մեծ քարով: Երեք օր հետո՝ կիրակի առավոտյան կանայք գնացին գերեզման անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմացան, երբ տեսան քարայրի մուտքի քարը հեռացված, գերեզմանն էլ՝ դատարկ: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին 2 հրեշտակ և ասացին: «Ինչու՞ եք ողջին մեռելների մեջ փնտրում. Այստեղ չէ, այլ հարություն առավ»:

Սուրբ Հարության տոնը եկեղեցու հնագույն և գլխավոր հինգ տաղավար տոներից է: Որպես շարժական տոն յուրաքանչյուր տարի օրը փոխվում է։ Հայ առաքելական եկեղեցին այն նշում է գարնան գիշերհավասարին հաջորդող լուսնի լրման առաջին կիրակի օրը, որն ընկնում է մարտի 22-ից հետո մինչև ապրիլի 26-ը 35 օրերի միջև։

Զատկի նախօրյակին եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով վերջանում է յոթ շաբաթ տևած Մեծ Պասի շրջանը, իսկ հաջորդ օրը առավոտյան սկսվում է ժամերգության արարողությունը և մատուցվում Պատարգ: Տոնի առթիվ Սբ. Պատարագ մատուցվեց նաև Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց Եկեղեցում:

Երեխաների համար շատ սիրելի Զատկի տոնը ավելի հետաքրքիր դարձնելու համար Կապանի քաղաքապետարանը կազմակերպվել էր նաև ցուցահանդես: Իրենց ցեռքի աշխատանքները ներկայացնող երեխաների կողքին ստեղծագործում էին նաև ցանկացողները:

Երաժտական և պարային կատարումներով հանդես եկան նաև Մշակույթի կենտրոնի ստեղծագործական խմբերը:

Տոնի հաջորդ օրը հիշատակվում է որպես մեռելոց։ Բոլոր եկեղեցիներում կատարվում է հոգեհանգստյան արարաողություն, որից հետո մարդիկ այցելում են հարազատների շիրիմներին։

"Քրիստոս հարյավ ի մեռելոց": "Օրհնյալ է հարությունը Քրիստոսի":

Լիլիթ Գևորգյան