30մլն դրամ Կապանի համար 13 ՆՈՒՀ-ին

Spread the love

30մլն  դրամ   Կապանի  համար 13  ՆՈՒՀ-ին

2014-ը Կապանի ևս մեկ նախակրթարանի համար հիշարժան տարեթիվ է լինելու : 13 ՆՈՒՀ-ը թվով 5-րդ խմասենյակի բացումը տոնելու առիթ ունեցավ: Մոտ երեսուն երեխա էլ վառ մանկություն և ընկերներ ունենալու հնարավորություն ստացավ : Հանդիսավոր բացմանը ներկա էին Սյունիքի մարզպետը , Կապանի քաղաքապետը, Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերության գլխավոր տնօրենը ու Վորլդ Վիժենի ներկայացուցիչները: Վերջիններիս շնորհիվ է կրթօջախի անձնակազմը կարողացել հիմնանորոգել ու ամբողջությամբ կահավորել խմբասենյակը: Իսկ միջոցների առյուծի բաժինը պետբյուջեից հատկացվեց՝ ավելի քան 30մլն դրամ: Տնօրենը հյուրերին ցույց տվեց մինչ նորոգումը կատարված լուսանկարները:

Հյուրերը հանգամանորեն ծանոթացան հիմնանորոգված խմբասենյակում, ննջարանում կատարված աշխատանքների հետ.
Հիմանոնորգված խմբասենյակի տաք գույներն ու կահավորանքը բոլորը հավանեցին, սակայն տեսադաշտից դուրս չմնացին թերություններն ու բացթողումները :

Հիշեցնենք, որ կրթօջախում նորոգման աշխատանքները ավարտին էին հասցվել նախորդ տարվա նոյեմբերին :
Անահիտ Ստեփանյանը հյուրերին ցույց տվեց նաև շենքի մյուս հատվածները, որտեղ ևս անելիքներ կան. լողավազանը, որը ժամանակին գործել է ու այժմ անտարբերության է մատնված:

Էքսկուրսիան մանկապարտեզում ավարտվեց դրական նոտայով: Նոր խմբասեյակի տերերը երգ ու պարով ողջունեցին հյուրերին, որից հետո լսվեցին շնորհակալական խոսքեր: Մարզպետ Վահե Հակոբյանը ընգծեց ՝ առաջին ներդրումը կատարվեց հենց այս հաստատությունում:

Համար 13 ՆՈՒՀ –ը վերջինն էր , որտեղ Դանդի Փրիշս Մեթալս Կապան ընկերությունը ներդրում է կատարել: Սեղան, աթոռներ ու տպիչ սարք էր տրամադրել նաև համար 7 նախակրթարնին: Գլխավոր տնօրենը այցելեց նաև Կապանում տեղակայված Ն զորամաս: Ընկերության կողմից տրմադրված թվով 3 մարզասարքերը արդեն օգտագործվում են:

Հերմինե Միքայելյան