Անջեյ Կասպրշիկ. Իրավիճակն ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում լարված է

Spread the love

Անջեյ Կասպրշիկ. Իրավիճակն ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում լարված է


www.ilur.am

Իրավիճակն ադրբեջանական և հայկական զորքերի շփման գծում լարված է, կարծում է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Այդ են վկայում Ադրբեջանի և Հայաստանի պաշտպանության նախարարությունների և ռազմական կառույցների հաղորդագրությունները, ասել է Կասպրշիկը «Թրենդին»: Նրա ասելով, այդ հաղորդագրություններում խոսք է գնում բազմաթիվ փոխհրաձգությունների և զոհեր պատճառող առավել լուրջ խախտումների մասին, որոնցից յուրաքանչյուրը ողբերգություն է այդ զոհերի ընտանիքների համար:

Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը երկրորդ պլան չի մղվում այլ երկրներում ծավալվող իրադարձությունների ֆոնին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հետևողականորեն փորձում են հակամարտության կողմերին ներկայացնել կարգավորման գործընթացի առաջխաղացմանն ուղղված նոր գաղափարներ: Անցած ամիս միջնորդները երկու հանդիպում են անցկացրել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, և մեկ հանդիպում` նախագահների հետ` արտգործնախարարների մասնակցությամբ», — ասել է Կասպրշիկը: Նրա ասելով, բոլոր ջանքերը նպատակաուղղված են հակամարտության կարգավորման առաջխաղացմանն ու լարվածության թուլացմանը: Ինչպես նշել է Կասպրշիկը, գործող նախագահի կողմից տրված մանդատին համապատասխան, ինքը պարբերաբար այցելություններ է կատարում տարածաշրջան: «Ես և իմ թիմը պարբերաբար այցելում ենք հակամարտությունից տուժած տարածքներ` ԵԱՀԿ գործող նախագահին և Մինսկի խմբի համանախագահներին նոր տեղեկություններ տրամադրելու նպատակով», — ասել է նա:

www.ilur.am