Ոստիկանները նշեցին իրենց մասնագիտական տոնը

Spread the love
Ոստիկանները նշեցին իրենց մասնագիտական տոնը


Արդեն 13 տարի է Հայաստանում նշվում է ոստիկանության օրը։ Մասնագիտկան տոնի աոթիվ մարզկենտրոնում կազմակերպվել էր միջոցառում, որին ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, համայնքների ղեկավարներ, մարզի ոստիկանության աշխատակիցները։ Ներկաները նախ ծաղիկներ դրեցին «Միլիցիայի աշխատողների և զինվորների հիշատակին» կառուցված հուշաքարին, այնուհետև Ալ. Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ։ Ներկայացվեցին ոստիկանության անցած ուղին, ձեռքբերումները ու հետագա անելիքները։

Մենք ունենք լավ անցյալ։ Մեր բոլոր թերություններով հանդերձ վերցրել և կրում ենք այն լավը, ինչ թողել են մեր ավագ սերունդները՝ փորձելով շտկել վատը։ Ոստիկանը այսօր մարդ է և քաղաքացի, ում կյանքը ոչ թե իրեն ու ընտանիքին, այլ հասարակությանն ու օրենքի պահպանմանն է պատկանում,- այսպես բնութագրեց ներկայիս ոստիկանին վարչության պետի տեղակալը։ Իսկ Ոստիկանության Սյունիքի մարզի վարչության պետի խոսքով խարհրդային տարիներն էլ են համարվում ոստիկանության անցած ուղի։ Ընդհանուր առմամբ 96 տարի և իրենց նպատակն է հասնել այն որակներին, որ հասարակության մեջ ոստիկանը ընկալվի որպես ընտանիքի անդամ, պաշտպան ու խորհրդատու։

Ոստիկաններին մասնագիտական տոնի առթիվ իր շնորհավորանքը հղեց Սյունիքի մարզպետը։ Նա նշեց, որ ցանկացած պետության կայացման երաշխիքը նրա ներքին անդորրի, կարգ ու կանոնի պահմանումն է և կարևորեց այն հանգամանքը, որ Հայաստանում արդարությունը պետք է կայանա ոչ թե մարդու ֆիզիկական ու ֆինանսական հնարավորությունների, այլ օրենքին համապատասխան։
Ոստիկանության աշխատակիցներին շնորհավորեց նաև Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը։

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմեր Գասպարյանի, Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի, ՊՆ 4-րդ բանակային կորպուսի հրամանատարի, Կապանի և Քաջարանի քաղաքապետերի կողմից ծառայողական պարտականությունները բարեխղճորեն և բարձր պատասխանատվությամբ կատարելու, ինչպես նաև ի նշանավորումն ՀՀ ոստիկանութայան օրվա մի շարք ծառայողներ, վետերաններ արժանացան շքանշանների, շնորհակալագրերի, պատվոգրերի, դրամական պարգևների։ Վերջում տեղի ունեցավ տոնական համերգ։

Ոստիկանները նշեցին իրենց մասնագիտական տոնը

Ոստիկանները նշեցին իրենց մասնագիտական տոնը


Լիլիթ Գևորգյան