Փոխհատուցվող մարզերի ցանկում Սյունիքը ևս ընգրկվել է

Spread the love
Փոխհատուցվող մարզերի ցանկում Սյունիքը ևս ընգրկվել է

Մարտն իր գժություններով գյուղացուն կրկին փաստի առաջ կանգնեցրեց: Ձյան տեսքով տեղումները շատ հողագործների ամիսների չարչանքը ջուրը գցեցին :Գարունն արդեն կիսվում է ,իսկ հողի մշակը ցրտահարության հասցված վնասներն է հաշվարկում: Գյուղացու հետ միասին կառավարությունը նույնպես հաշվարկել է վնասները ու պատրաստակամությունը հայտնել օգնելու: Ուրախալի լուրը, դեռևս անցած շաբաթ հայտարարեց տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը: Փոխհատուցվող մարզերի շարքում Սյունիքը ևս ընգրկվել է:
Պտղատու այգիներին հասված վնասի ամբողջ ծանրությունը մեղրեցիների ուսերին է ծառացած: Հարավայի սահմանի բնակիչների եկամուտի հիմնական աղբյուրն գոյանում հենց մրգի վաճառքից, մինչդեռ ջերմաստիճանի նվազման հետևանքով վնասվել են ծիրանենիների,կեռասենիների ,դեղձենիներ60 տոկոսը: Մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության տվյալների համաձայան բնական աղետը շրջանցել է միայն Լիճքի և Տաշտունի համայնքները:Ուսումնասիրություններ են կատարվել նաև աշնանացանի և գարնանացանի դաշտերում: Վնասներ չկան: Պետությունը նաև այս հարցում է օժանդակում գյուղացուն գարնանացան գարու սերմացուն գյուղացուն 200-ի փոխարեն կտրամադրի 130 դրամով: