Ծաղկազարդի տոնը այս տարի նշվեց ապրիլի 13-ին

Spread the love
Ծաղկազարդի տոնը այս տարի նշվեց ապրիլի 13-ին

Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը: Այն խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մութքը Երուսաղեմ, ինչը ժողովուրդը խանդավառությամբ ընդունեց: Ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով տիրոջ ճանապարհին, աղաղակում էին. «Ովսաննա, օրհնություն նրան, որ գալիս է Տիրոջ անունով»:

Ծաղկազարդի նախօրեին կատարվում է նախատոնակ, բացվում է եղեղեցու խորանի վարագույրը: Իսկ հաջորդ օրը ժամերգությունից, հանդիսավոր անդաստանից հետո մատուցվում է Ս. Պատարագ: Տոնի առթիվ պատարագ մատուցվեց նաև Կապանի Սբ. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Ծաղկազարդի առավոտյան օրհնված ձիթենու կամ ուռենու ոստերը բաժանվեցին ժողովրդին: Դրանք պահվելու են մինչև հաջորդ Ծաղկազարդ: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին, որ պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Իսկ ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը:

Ժողովուրդը Ծաղկազարդին վերագրում էր բարիքը, առատությունը, պտղաբերության հմայական զորությունը։ Հավատալով, որ դրանցով կավելանա յուղը, կբարձրանա կաթնատվությունը, ձվատվությունը, ճյուղերը դնում էին խնոցում, մսուրքում, հավանոցում և այլն։ Հնում մարդիկ ծաղկազարդը անցկացնում էր զվարճություններով, իսկ պատանիները, շրջելով Զատկի համար ձու էին հավաքում։ Ծաղկազարդի առթիվ նշանվածներին հանդիսավորությամբ տանում էին եկեղեցի և նվերներ հանձնում։ Ծաղկազարդին եկեղեցիներում կատարվում է նաև մանուկների օրհնության կարգ:

Ծաղկազարդի տոնը այս տարի նշվեց ապրիլի 13-ին

Լիլիթ Գևորգյան