Ինչը պետք է մնա տեսախցիկից այն կողմ. սեմինար Կապանում

Spread the love

Ինչը  պետք է մնա տեսախցիկից  այն կողմ.   սեմինար Կապանում


Ի՞նչ է լրագրողական Էթիկան , ի՞նչպես պետք է մատուցել նյութը, եթե խոսքը վերաբերում է խոցելի խմբերին՝ անչափահասներ, ինքնասապնություն գործած անձինք, սեռական հանցագործությունների զոհեր։ Ի՞նչը պետք է հայտնվի էկրանին և ինչը մնա տեսախցիկից այն կողմ. սրանք էին այն հարցերը, որոնք ընդգրկվել էին « Լրագրողական էթիկան և խոցելի խմբերը « դասընթացի ժամանակ :
Կազմակերպիչները հատկապես կարևորել էին ԶԼՄ-ների ներկայությունը սեմինարին. շատ դեպքերում հենց նրանք են բացահայտում ու բարձրաձայնում կարիքավոր ու կյանքի դժվարին պայմաններում հայտնված երեխաների խնդիրները:

Մասնակիցները՝ մարզպետարանի , ԶԼՄ-ների ներկայացուցիչներն ու ուսումնական հաստատությունների հոգեբանները հարց ու պատասխանի տեսքով քննարկեցին տարաբնույթ խնդիրներ. Խոսվեց նաև այն մասի,որ ճիշտ չընտրված բառը կարող է անգամ լուրջ հետևանքների ու ապատեղեկատվության առիթ տալ: Այս դեպքում լրագրողի ուսերին մեծ պատասխանատվություն է ընկնում:

Պաստառի վրա ցուադրվեցին տարբեր հեռուստաընկերություների պատրաստած տեսանյութեր, որոնցում տեղ էինգ գտել առաջին հայացքից փոքր թվացող թերություններ, որոնք , սակայն, խոսում են լրագրողի անտեղյակության ու մասնագիտական էթիկայի պակասի մասին :
Մասնակիցների գնահատմամբ քննարկումները արդյունավետ էին։
Հերմինե Միքայելյան