«Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամը պատրաստ է օգնել, եթե…

Spread the love

"Լեռնահայաստան" բարեգործական  հիմնադրամը պատրաստ է օգնել, եթե...
Ապրիլի 12-ին Շաբաթօրյակի համաշխարհային օրը՝ Ագարակը վաղ առավոտից արդեն մաքուր էր, գրեթե բոլոր փողոցների բնակիչներն ակտիվորեն մաքրել էին իրենց բակային տարածքները։ Շաբաթօրյակին միացել էին քաղաքի բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները,ոստիակնության վարչության, կոմունալ ծառայության աշխատակիցներն ու քաղաքում տեղակայաված զորամասի մի խումբ զինվորներ։

"Լեռնահայաստան" բարեգործական  հիմնադրամը պատրաստ է օգնել, եթե...

«Զորամասը պարբերաբար մասնակցություն է ունենում Ագարակում տեղի ունեցող մշակութաժամանցային իրադարձություններին, մեր անձնակազմը մեծ հաճույքով մասնակցում է միջոցառումներին , ունենում ենք աշխատանքներ պուրակներում , մասնակցում ենք հանգստյան գոտիներում կատարվող մաքրման աշխատանքներին և ծառատունկներին»,-նշեց Ագարակում տեղակայված զորամասի հրամանատարի պաշտոնակատար Կարեն Սիմոնյանը։

"Լեռնահայաստան" բարեգործական  հիմնադրամը պատրաստ է օգնել, եթե...

Ագարակի համաքաղաքային շաբաթօրյակն էլ ավելի ակտիվացավ «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամի լրացումով. լորենիների և կատալպաների տնկիների, բահերի և այլ անհրաժեշտ գործիքների տրամադրմամբ հիմնադրամը քաղաքում ծառատունկ կազմակերպեց։ Տնկիները «Խուստուփ» բնապահպանական կազմակերպությունն էր տրամադրել։ Դրանք տնկվեցին քաղաքի տարբեր փողոցներում և պուրակներում, ինչպես նաև Ագարակի միջնակարգ դպրոցի բակում։

"Լեռնահայաստան" բարեգործական  հիմնադրամը պատրաստ է օգնել, եթե...

«Քաղաքում արդեն ավանդույթ դարձած շաբաթօրյակներին մասնակցում է այս անգամ «Լեռնահայաստան» հիմնադրամն իր բարեգործական նախաձեռնություններով։ Շատ ուրախ ենք, քաղաքում մթնոլորտն աշխուժանում է, ծառատունկը լրացուցիչ ակտիվություն է առաջացրել մարդկանց մեջ»,-ասաց Ագարակի փոխքաղաքապետ Արմեն Սամվելյանը։

"Լեռնահայաստան" բարեգործական  հիմնադրամը պատրաստ է օգնել, եթե...

«Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Հասմիկ Թովմասյանի խոսքով, հիմնադրամի միջոցները բնականաբար անսպառ չեն, բայց մարզի գյուղական, թե քաղաքային համայնքներից ստացված բոլոր դիմումներին փորձում են աջակցել։

«Եթե համայնքապետն ու համայնքում ակտիվ խումբը ցանկություն ունի և պատրաստ է իր ներդրումն անել , ցանկացած գործ,որտեղ նկատվում է,որ կա ցանկություն , միասնականություն և բոլորն էլ ուզում են ինչ-որ մի լումա ներդնել, մենք պատրաստ ենք և ֆինանսական և ցանկացած տիպի աջակցության»։

Այս ծառատունկի կազմակերպումը հենց այդպես էլ եղել է. Ագարակի քաղաքապետարանի ու «Նախաձեռնություն և զարգացում» հասարակական կազմակերպության ուղարկած գրության պատասխանին «Լեռնահայաստան» բարեգործական հիմնադրամը երկար չի սպասեցրել։

«Շնորհակալություն ենք հայտնում «Լեռնահայաստան» հիմնադրամին, որը բավականին լուրջ գործունեություն է ծավալում, նաև հենց բնապահպանական ոլորտում»,-«Նախաձեռնություն և զարգացում» հկ-ի նախագահ Ռոման Գևորգյանն է ասում։

Սոցիալական ծրագրերին զուգահեռ բարեգործական նախաձեռնություններն այս ոլորտում շարունակվելու են։ Հիմնադրամի աշխատակիցները Սիսիանում, Մեղրիում և այլ համայնքներում զբոսայգիներ, պուրակներ և մանկական խաղահրապարակներ կառուցելու ծրագիր են սկսել ։ Ինչպես նաև մոտեցող տոների առթիվ «Լեռնահայաստան» հիմնադրամը համամարզային միջոցառումներ կազմակերպելու հետաքրքիր գաղափարների է սպասում։

Մարգարիտա Մանուկյան